×


Rippi-ն. Աննան, Սոնան, Լիլիթը, Լիդուշիկը եւ ուրիշներ` հունիսմեկյան տոնին:)

Հունիսի 1-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգ, որին մեծ մասամբ ելույթ են ունեցել մեծահասակ երգիչներ՝ Սոնա Շահգելդյանը, Rippi-ն, Սոնե Սիլվերը, Լիդուշիկը, Զարուհի Բաբայանը, Սյուզի Մելիքյանը, Աստղիկ Սաֆարյանը, Նարեկ Բավեյանը, Լիլիթ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը եւ այլ կատարողներ:

Տիգրան Հարությունյանը եւ Նանուլը


Երեւանի քաղաքապետարանի, Արարատյան հայրապետական թեմի եւ Հայկական երրորդ հեռուստաընկերության կազմակերպած ինչպես նախորդ, այնպես էլ այս բացօթյա համերգի հաղորդավարները Տիգրան Հարությունյանն ու Աննա Խաչատրյանն էին: Նրանք, բեմ հրավիրելով երգիչներին, ներկաներին հորդորել են ակտիվ պարել, իսկ կատարողներն էլ երեխաներին մաղթել են անհոգ, ուրախ մանկություն:

Rippi-ն


Օրվա փոքրիկ կատարողներից էր Լիդուշիկը, որը երկու օր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից: Լոս-Անջելեսում մեկ շաբաթ առաջ կայացել է նրա 3-րդ մենահամերգը, որը նվիրված էր մանուկների տոնին: Փոքրիկների համար նա երեկ կատարել է “Բարին է հաղթում” եւ “Լա-լա-լա” երգերը.“Այսօր նաեւ իմ տոնն է, քանի որ դեռ փոքրերի աշխարհի բնակիչ եմ: Ամեն տարի հունիսի 1-ին ես, փոքր քույրս ու եղբայրներս մեր ծնողների հետ ինչ-որ տեղ ենք գնում ու զվարճանում: Հիշարժան երկու հունիս 1 ունեմ, երբ նվեր ստացա “Փոքրերի աշխարհ”, ապա “Երգ եմ հորինել” երգերը”,-պատմել է 15-ամյա երգչուհին եւ հավելել, որ վերջին տարիներին տոնական օրերը նշում է երգելով:

Լիդուշիկը


Աստղիկ Սաֆարյանը, լինելով իր ընտանիքի ամենակրտսեր անդամն, առ այսօր իրեն համարում է մեծ երեխա եւ ուրախությամբ ընդունում մտերիմների շնորհավորանքները.“Սակայն արդեն կան ինձնից փոքր երեխաներ, քանի որ մեծ քույրս արդեն երկու բալիկ ունի, որոնց փորձում եմ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալ, որ զգան իրենց տոնի կարեւորությունը: Ժամանակի սղության պատճառով քրոջս երեխաների հետ չեմ եղել, բայց նվեր էի պատվիրել ու նրանց տուն ուղարկել` ուրախանալով, որ կարող եմ նրանց ժպիտներ պարգեւել”, - հայտնել է երգչուհին, որը հանդիսատեսի համար կատարել է “Ժպտա” եւ “Նա” երգերը:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW