Rippi-ն, որը հանդես է գալիս նաեւ “Կարգին սերիալ”-ի այս եթերաշրջանում, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե խոսակցություններ են տարածվել, որ այլեւս չի աշխատելու հայտնի հումորիստների հետ. “Սուտ է, շարունակելու եմ նկարահանվել: Նման բան չկա”:
Rippi-ն
Երգչուհին, պարզվում է, հերքելու այլ բաներ էլ ունի. “Հանացանցում մի հարցազրույց է տարածվել, որը ես չեմ տվել: Ինձ նկարահանումներից մեկի ժամանակ տեղեկացրին, որ նման բան կա, փնտրեցի, գտա այդ բլոգը, կարդացի, զարմացա, ապշեցի եւ զայրացա: Հարցազրույցը վերնագրել են` “Rippi-ն խոսում է սեքսի մասին”, բայց այդ թեմայով վերջին շրջանում ընդհանրապես խոսակցություն չի եղել: Հարցազրույցների ժամանակ անգամ ընկեր ունենալու մասին չեմ խոսել, խնդրել եմ, որ նման հարցեր չշոշափվեն”:
Rippi-ն
“Պատժի են արժանի”. Rippi
“Ոչ ոք իրավունք չունի խոսել իմ անունից: Խորհուրդ եմ տալիս նման բաներ չանել: Գուցե նեղացած են ինձնից այդ մարդիկ, բայց չեմ ճանաչում ու երբեւէ չեմ լսել իրենց անունները, չեմ էլ ուզում լսել: Զրպարտողները պատժի են արժանի: Եթե արտասահմանում լինեինք, դատի տալով, կարծում եմ` միլիոններ կշահեի”,-ասել է Rippi-ն:
Երգչուհին նշել է, թե սեքսին վերաբերող հարցերին միշտ "չափի մեջ" է պատասխանել. “Երբեք չեմ ասել, թե առաջին սեքսը 18 տարեկանում եմ ունեցել, սուտ է: Հարցազրույցների ժամանակ ընդամենն իմ կարծիքն եմ հայտնել եւ վերջ, իսկ անձնականիս մասին երբեւէ չեմ խոսել ու չեմ խոսի: Մարդն ինչպես ճիշտ է համարում, այնպես էլ ապրում է իր կյանքը”:
“Չեմ ուզում վատ օրինակ ծառայել”. Rippi
BRAVO.am-ի հարցին` նման բան չասելը ենթադրում է նաեւ չանել, Rippi-ն պատասխանել է. “Առաջին հերթին, 18 տարեկանում սեքսով չեմ զբաղվել, եթե նույնիսկ այդպես լիներ, ես հայտարարություն չէի անի: Բացի դա, չեմ ցանկանում, որ այդ հարցազրույցն ու իբրեւ թե իմ արտահայտած մտքերը երիտասարդ աղջիկներին ու տղաներին վատ օրինակ ծառայեն, կամ էլ իմ մասին սխալ կարծիք կազմեն”:
Rippi-ն (Լուսանկարը` EL Style ամսագրի)
“Պոռնոարվեստի հետ կապ չունեմ”. Rippi
Շարունակելով թեման` երգչուհին հետեւյալն է նշել. “Իբրեւ թե ասել եմ նաեւ` պոռնոարվեստը չէ, որ ձգտում եմ զարգացնել… Շատ ցավում եմ, որ նման բան է տպագրվել իմ անունից: Հորինել են ամբողջը: Հայաստանում կան այդ տեսակի “աստղեր”, որոնց հետ ես կապ չունեմ: Ճիշտն ասած` այդ “մասնագիտությունն” ինձ դուր չի գալիս, չեմ սիրում նման բաներ: Իսկ ինչ ես եմ անում, անում են նաեւ Եվրոպայում, Հոլիվուդում եւ այլուր: Ուղղակի ես մի քիչ ավելի փակ եմ անում, որովհետեւ Հայաստանում եմ: Բացի այդ, իմ պահվածքը բացարձակապես բեմական է եւ ոչ մի կապ չունի կենցաղի հետ”:
Rippi-ն
Rippi-ն խոսել է նաեւ այն նկարից, որտեղ միջնամատ է ցույց տալիս հանդիսատեսին.“Դա լուրջ ընդունել պետք չէ: Համերգի կազմակերպիչների եւ պրոդյուսերիս հետ որոշել էինք, որ “Ես այս քաղաքում առաջինն եմ” երգելիս ցուցամատի փոխարեն միջնամատ ցույց տամ` զուտ ինտրիգային իրավիճակ ստեղծելու համար: Դրան վատ տրամադրվել պետք չէ. բեմական վիճակ է, որ շատերն են անում եւ շատ վաղուց”:
Այլ բամբասանքների անդրադառնալով` երգչուհին ասել է. “Ինձ ու Դավիթ Բադալյանին էլ տեսահոլովակից հետո կապեցին իրար, բայց Դավիթը մտերիմ ընկերս է, իր մայրիկի մոտ վոկալ եմ պարապում, մի բան էլ ասեմ` այդ տղան շուտով նշանվելու է”:
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Rippi-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: