“Red Rivers’’. այսպես է կոչվում “The Beautified Project”-ի երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թողարկմամբ ռոք երաժիշտներն օրերս ազդարարել է հոբելյանական տարվա մեկնարկը: Խումբը նշում է ստեղծագործական գործունեության 10-ամյակը:
"The Beautified Project"-ի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը
Մարիամ Գեւորգյանը 5 րոպե տեւողությամբ հոլովակը պատրաստել է բենդի տարբեր համերգների ընթացքում նկարահանված մեծածավալ նյութերից, եւ եթե բազմիցս եղել եք “The Beautified Project’’-ի ելույթներին, ապա հավանականությունը մեծ է, որ հենց դուք էլ դարձել եք տեսահոլովակի հերոսները:):
“Անչափ շնորհակալ ենք “Beautified Family”-ին` մեր ռոքային հավատարիմ ընտանիքին, որ մեր կողքին են”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը եւ հավելել.“Առանց մեր երկրպագուների կդառնայինք ննջասենյակում նվագող երաժիշտներ: Այս տարիների ընթացքում Հայաստանը ներկայացրել ենք տարբեր երկրներում, շփվել ենք հետաքրքիր բազմաթիվ մարդկանց հետ եւ հենց մեր երկրպագուների շնորհիվ ենք կարողացել իրականացնել այդ ամենը”:
"The Beautified Project" ռոք-խմբի “United we fall" ձայնասկավառակի շապիկը
Նախորդ տարի բենդը բազմաթիվ շրջագայություններ է ունեցել արտերկրում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ այլուր` ներկայացնելով նոր` թվով երրորդ “United We Fall” ձայնասկավառակում ներառված երգերը, որոնցից “Falling”-ը տղաները կատարում են նաեւ “Սիրո կամուրջ” մյուզիքլի ժամանակ:
“The Beautified Project’’-ը նախատեսում է 10-ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ իրականացնել: Մարտի 27-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա խմբի հերթական մենահամերգը, որի հրավիրյալ հյուրերն են Սոնա Ռուբենյանը եւ “Eva” ռոք-բենդը: Անդրեի խոսքով` առաջիկայում այս երգչուհու հետ կձայնագրեն “Wait” երգը:
"The Beautified Project"-ը համերգներով շրջագայել է Եվրոպայում
Ռոք-խումբն այս տարի կներկայացնի եւս երեք տեսահոլովակ, տղաները նաեւ ցուցահանդես կկազմակերպեն` երկրպագուների եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից արված բենդի լուսանկարներով: Կան նաեւ անակնկալներ, որոնց մասին կխոսեն ավելի ուշ:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անդրե Սիմոնայնաի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: