×


Varda-ն պատմել է իր “սիրո պատմությունը”

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը պարին զուգահեռ փորձում է նաեւ երգչուհու կարիերա ստեղծել: Նրա դուետները Վիտալի Կոզլովսկու հետ արդեն ներկայացրել ենք, զուգերգ ունի նաեւ Սերգեյ Զվերեւի հետ, իսկ առաջիկայում հանդես կգա որպես սոլո-կատարող:

Varda-ի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Varda-ի առաջին անհատական տեսահոլովակը նկարահանվել է “Ես քեզ չեմ հավատում”/“Я тебе не верю’’/ ստեղծագործության հիման վրա, որի թիզերը կարող եք դիտել ստորեւ, իսկ պրեմիերան նախատեսված է այս ամիս: Երգը կաբարեի պարուհու եւ մի երիտասարդի մասին է, որն աղջկա վառ կերպարի ետեւում չի նկատում նրա հոգին:

Varda-ի նոր տեսահոլովակի նկարահանումներին


“Տեսահոլովակի սյուժեն հիշեցնում է յուրաքանչյուր գեղեցկուհու կյանքը: Տղամարդիկ հաճախ սիրահարվում են արտաքին գեղեցկությանը` ուշադրություն չդարձնելով ընտրյալի զգացմունքներին: Կարեւոր է գտնել հենց այն տղամարդուն, ով կսիրի ձեր հոգին’’,-ասել է Վարդանուշը:

Varda-ի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Բուռլեսկի ոճով հոլովակում, որի ռեժիսորն Ալեքսանդր Ֆիլատովիչն է, Varda-ն ներկայանում է 4 դիզայներական բացառիկ հագուստով: Նկարահանման աշխատանքները տեւել են մեկ օր, օգտագործվելու են նաեւ հատվածներ պարուհու` հորիզոնական ձողի վրա համարներից: 

BRAVO.am
Աղբյուրը` varda.in.ua

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW