Երկու ամսից մի փոքր ավելի է մնացել մինչեւ “Եվրատեսիլ 2013”-ը, իսկ բուքմեյքերներն արդեն ակտիվորեն խաղադրույքներ են ընդունում` պարզելու համար, թե ո՞վ է ճանաչվելու մրցույթի հաղթող:
Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը
Բրիտանական հեղինակավոր William Hill բուքմեյքերական ընկերության արդյունքներով` Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը (Dorians) այս պահի դրությամբ չորրորդ հորիզոնականում է:
Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթը
William Hill-ի կարծիքով, մեծ է հավանականությունը, որ կհաղթի Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթը, որը մրցույթին ներկայացնելու է “Only Teardrops” երգը:
Ռուսաստանցի Դինա Գարիպովան
Հաղթանակի հավակնորդների ցուցակում երկրորդ հորիզոնականում է Նորվեգիայի ներկայացուցիչ Մարգարեթ Բերգերն իր “I Feed You My Love” երգով, երրորդ հորիզոնականում է հայտնվել ռուսաստանցի Դինա Գարիպովան` “What If” երգով:
Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը
Թե ի՞նչ երգ կներկայացնի Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում, հայտնի կդառնա մարտի 2-ին: Հիշեցնենք, մրցույթն այս տարի կկայանա Շվեդիայի Մալմյո քաղաքում, մեր մասնակիցը ելույթ կունենա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` bookmakesrating.ru
Լուսանկարները` BRAVO.am-ի, Roqsi-ի, Գոռ Սուջյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: