×


«Աղջիկս շատ էր հուզվել». Անահիտ Կիրակոսյանի անակնկալը դստեր 16-ամյակին

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքն օրերս նշել է կրտսեր դստեր 16-րդ տարեդարձը: Ծնողները մեծ խնջույք են կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում, իսկ լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:


«Աննան հրավիրել էր իր բոլոր ընկերներին: Խնջույքին մասնակցեցին այն մարդիկ, որոնց ընտրել էր աղջիկս: Իսկ մենք ամեն բան արել էինք՝ անակնկալներով օր ապահովելու համար»,-նշել է Անահիտը:

Աննայի 16-ամյակին



Դերասանուհու խոսքով՝ քանի որ աղջիկը նկարչուհի է, սրահում տեղադրել են մոլբերտ, որի վրա փակցված են եղել աղջկա տարբեր տարիների լուսանկարները. «Բացի դա, բոլորը հյուրերը բարեմաղթանքներ են գրել»:

Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու եւ որդու հետ



Անահիտը պատմել է նաեւ, որ աղջիկը ցանկացել է արջուկի թեմատիկայով քաղցր սեղան ունենալ.«Ասում էր՝ դրանով ուզում է հրաժեշտ տալ մանկությանը, վերջին մանկական ծնունդը կլինի, եւ մենք այդ ամենը պատրաստել էինք իր համար՝ որպես անակնկալ: Խնջույքի ավարտին նաեւ սպիտակ մեծ արջուկը մեզ հյուր եկավ»:

Անահիտ Կիրակոսյանը՝ դստեր հետ



Երեկոյի ամենահուզիչ պահը եղել է Անահիտի եւ ավագ դստեր՝ Լաուրայի կատարումը հոբելյարի համար.«Երգի բառերը փոքր-ինչ փոխել էինք, Լաուրան երգում էր որպես քույր, իսկ ես՝ որպես մայր, Աննան շատ էր հուզվել»,-եզրափակել է դերասանուհին:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW