×


Իրինա Թովմասյանը՝ ամուսնու հետ

«Ամուսինս ամեն ինչի մասին մտածել էր». Իրինա Թովմասյան

Իրինա Թովմասյանը 36-ամյակն իր նախընտրած ձեւով է նշել: Գեղեցկուհին ամուսնու հետ «փախել է» Երեւանից ու օրն անցկացրել ձյունառատ Ծաղկաձորում:

«Միայն երկուսով տարեդարձս նշելու գաղափարն իմ ու ամուսնուս սրտով էր: Հիանալի օր ունեցանք: Տոնական երեկոն ֆիլմ դիտելով ենք անցկացրել, մինչ լուսաբաց մեր նախընտրած ֆիլմերն ենք նայել: Իրոք, անմոռանալի ծննդյան օր ունեցա: Ամուսինս նախապես ամեն ինչի մասին մտածել էր»,- պատմել է Իրինան:

Իրինա Թովմասյանը՝ ամուսնու հետ


Չնայած տոնական խնջույք չի կամզակրեպել, բայց բոլոր հարազատները շնորհավորել ու նվերներ են մատուցել. «Առաջինն աղջիկներս, Դավիթն ու մեր դայակն են շնորհավորել: Մայրս, ամուսնուս մայրը, Լուսինեն ու մյուս մտերիմներս զանգահարելով են իրենց մաղթանքները հղել: Նվերների պակաս էլ չեմ զգացել: Քանի որ օրեր առաջ առաջին անգամ սովորել եմ դահուկով սահել, Դավիթն ինձ դահուկ է նվիրել, մարզական հագուստ՝ սահելու համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտներով»,- նշել է նա:

Խոսելով մինչ այս ստացած ամենատպավորիչ նվերից՝ Իրինան առաձնացրել է դստեր՝ երգչուհի Մեգիի անակնկալը. «Մեգին ինձնից գաղտնի երգ էր պատրաստել ինձ համար, որը «Մայրիկ» է կոչվում: Հիշարժան ու ինձ համար թանկ էլի շատ-շատ նվերներ եմ ստացել»:

Իրինա Թովմասյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Իրինային ու նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Իրինա Թովմասյանի անձնակնա արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport