×


«Ամուսինս հավանեց իմ առաջարկը». Հրաչուհի Ամիրյանի ֆոտոշարքը մայրանալուց առաջ

Հղիության 9-րդ ամսում գտնվող Հրաչուհի Ամիրյանը գեղեցիկ նոր լուսանկարներ ունի, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:

«Հղիության առաջին ամիսներից որոշել էի, որ այս կարգավիճակում անպայման ֆոտոշարք եմ իրականացնելու: Հիանալի մթնոլորտում է անցել նկարահանումը, ինձ գոհացնում է արդյունքը»,- ասել է Հրաչուհին:


Օրեր անց Կամերային թատրոնի դերասնուհին կվայելի որդու ներկայությունը. «Հաշված օրեր են մնացել առաջնեկիս լույս աշխարհ գալուն: Ես ու ամուսինս անհամբերությամբ ենք սպասում այդ օրվան: Փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումները վաղուց ենք արել: Նրա անկյունը մոտ մեկ ամիս է՝ պատրաստ է: Տեսակով անհամբեր մարդ եմ, առաջին եռամսյակից սկսել եմ գնումները, ինձ թվում էր՝ չեմ հասցնելու:)»,- նշել է նա:

Հրաչուհի Ամիրյանն՝ ամուսնու հետ


Զույգը երեխային Վարդան է անվանակոչելու.«Երբ իմացանք փոքրիկի սեռը, ամուսնուս առաջարկեցի, ի պատիվ իր հայրիկի, Վարդան անվանենք, ինչն էլ նրա հավանությանն արժանացավ»,- եզրափակել է ապագա մայրիկը:

BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն է ցանկանում Հրաչուհուն եւ առողջ բալիկ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Կետիկյան» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport