×


«Այդ գործընթացը պետք է գաղտնի կազմակերպել». Լայանա

Լայանան Ամանորն ընտանիքի հետ հայրենիքում դիմավորելուց հետո աշխատանքային այցով մեկնել է արտերկիր: Երգչուհու հետ խոսել ենք տարեսկզբի համերգի, առաջիկա ծրագրերի եւ, իհարկե, դստեր մասին: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր լուսանկարները:

«Հունվարի 2-ին մեկնեցի Լիբանան՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան, ինչպես նաեւ «Արարատ» մարզական միության 50-ամյա հոբելյանի միջոցառումներին: Միշտ գերագույն էներգիա եւ հաճույք եմ ստանում՝ հայկական որեւէ գաղութում հանդես գալով: Լիբանանում 12-րդ անգամ էի: Ինձ համար Հայաստանից հետո այն ամենահարազատ վայրն է, քանի որ «Գոհար» համույթով բազմիցս ելույթ ենք ունեցել այնտեղ»,-պատմել է երգչուհին:

Լայանան


Լայանան արդեն վերադարձել է Երեւան: Նրա խոսքով՝ իրենց տանը տոնական տրամադրություն է.«Դեռեւս չենք կարող հանել մեր տոնածառը, քանի որ Էլինան վայելում է նոր տարվա հեքիաթը: Կարծում եմ, այդ գործընթացը պետք է գաղտնի կազմակերպել»:

2019-ի համար Լայանան բազմաթիվ ծրագրեր ունի.«Կլինեն նոր աշխատանքներ եւ նոր համագործակցություններ: Թող հաջողությունների եւ ձեռքբերումների տարի լինի, իսկ ամենակարեւորը՝ ուզում եմ, որ մեր սահմաններում խաղաղություն լինի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոշ Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport