×


«Այդ պահին միայն երեխայի մասին էի մտածում». Լայանան՝ հոսպիտալացվելու պատճառի եւ ապագա փոքրիկի մասին

Լայանան, ով այս շրջանում երկրորդ երեխային է սպասում, օրերս ինքնազգացողության վատացման պատճառով հայտնվել է հիվանդանոցում: Թե ինչ խնդիր է եղել, ինչպես է այժմ իրեն զգում, երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

«Սննդային թունավորմանը գումարվել էր մրսածությունը: Հաշվի առնելով, որ հղի եմ, պետք է ավելի զուսպ լինեի: Ինձ համար անսովոր էր հիվանդանոցում պառկելը, բայց չէի կարող ջրազրկվել, այդ պահին միայն երեխայի մասին էի մտածում»,-պատմել է նա:

Այժմ Լայանան տանն է: Ինչպես նշում է՝ հիվանդանոցում չորս օր տեւած ներերակային կաթիլային ներարկումներից հետո դուրս է գրվել.«Փառք Աստծո, բալիկս շատ լավ է: Ճիշտ է՝ ես մի փոքր թույլ եմ, բայց վաղվանից անցնելու եմ իմ կյանքի ակտիվ ռիթմին: Իհարկե, կզգուշանամ սննդի հարցում եւ կփորձեմ ավելի ուշադիր ընտրել կերակուրներս՝ անկախ նրանից՝ սիրտս ուզում է այդ պահին, թե՝ ոչ»:

Երգչուհին չի մոռացել նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իր համար անհանգստացել են.«Այս շրջանի մրգերի բազմազանության մեջ խորհուրդ կտամ հղիներին բկլիկություն չանել, որ վատ հետեւանքներ չլինեն»:

BRAVO.am-ը առողջություն է մաղթում Լայանային եւ թեթեւ հղիություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport