×


«Մերժեցի առաջարկը...». Հասմիկ Վերդյան

Հասմիկ Վերդյանը BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, իսկ զրույցի ընթացքում խոսել է ոչ միայն լուսանկարահանումների, այլեւ թատրոնում զբաղվածության եւ սերիալներում չնկարահանվելու պատճառի մասին:

«Գարնանային բացօթյա, գունեղ ու արեւոտ ֆոտոշարք ստեղծելու առաջարկը լուսանկարիչ Համլետ Վերդյանի կողմից է եղել, միանգամից համաձայնել եմ: Այս շրջանում ինքս էլ նման լուսանկարներ ունենալու ցանկություն ունեի: Փոքր կենտրոնում ենք իրականացրել: Եղանակը մեր կողմից էր, արեւը ժպտում էր:)»,-պատմել է նա:

Հասմիկ Վերդյանը


Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհուց տեղեկացանք, որ վերջին շրջանում հաճախ է լուսանկարահանումների մասնակցում.«Նախկինում նկարվել առհասարակ չէի սիրում, միայն խիստ անհրաժեշտության դեպքում էի լուսանկարվում, բայց վերջերս նախասիրություններս փոխվել են, եւ մի քանի առաջարկ ունեմ, որոնք էլ առաջիկայում պետք է կյանքի կոչվեն»:

Վերհիշելով իր առաջին ֆոտոշարքը՝ Հասմիկը պատմել է.«Մոտ 10 տարի առաջ եմ առաջին անգամ լուսանկարահանման մասնակցել: Ռուս լուսանկարիչների հետ գովազդ էինք նկարում: Շատ ուրախ ու ոգեւորված էի»:

Հասմիկ Վերդյանը


Խոսելով ստեղծագործական նորություններից՝ դերասանուհին նշել է.«Թատրոնում աշխատանքները բուռն կերպով առաջ են գնում, մի շարք ներկայացումների մեջ եմ ընդգրկված: Սերիալներում չլինելուս պատճառն ինձ չհետաքրքրող առաջարկներն են: Վերջերս մի քանի նախագծում ընդգրկվելու հրավերներ ունեի, որոնք, սակայն, մերժեցի: Հուսամ՝ շուտով նորություններ կունենամ»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Համո Վերդյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport