×


«Դա ինձ չփրկեց». Ով է Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի հերոսուհին

Ռազմիկ Ամյանն օրեր առաջ ներկայացրեց «Նա» երգի տեսահոլովակը: Պարզվում է` շատերին է հետաքրքրել, թե ով է երգչի նոր աշխատանքի հերոսուհին: «Հոլովակի աղջիկը» Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարինա Մնացականյանն է, ում BRAVO.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Մեր այս զրույցում Մարինան խոսել է Ռազմիկ Ամյանի եւ այն մասին, թե ինչպես է ընթացել նկարահանումը:


«Զանգ ստացա Ստելլա Հարությունյանից, ով քասթինգով է զբաղվում, հանդիպեցինք ռեժիսոր Կարեն Ամյանի հետ, եւ ընտրությունը միանգամից եղավ: Հետո ինձ զանգահարել են՝ օրը, ժամը եւ մյուս մանրամասները փոխանցելու»,-պատմել է դերասանուհին եւ նշել, որ նախկինում եւս հանդես է եկել որպես տեսահոլովակի հերոսուհի` համագործակցելով համակուրսեցու` Հրագի հետ:



Մարինայի խոսքով` անմոռանալի նկարահանումներն են ունեցել.«Ջրվեժի ռեստորաններից մեկում էր նկարահանումը, եւ շատ-շատ ցուրտ էր այդ օրը: Ես բավական բարակ հագուստով էի, եւ երբ ընդմիջում էր լինում, վազում ու փաթաթվում էի ծածկոցով, նստում փոքրիկ գազօջախի մոտ: Բայց դա ինձ չփրկեց. նկարահանումից մեկ-երկու օր անց հիվանդացա: Անկախ այդ ամենից` շատ լավ օր էր: Այնքան արագ եւ ուրախ անցավ… Իմ կյանքի ամենաթեթեւ նկարահանումն էր»:


Մարինան նկարահանման օրն է ծանոթացել Ռազմիկ Ամյանի հետ.«Նրա մասին լավ կարծիքս կրկնապատկվեց: Նախկինում միայն երգերն էի լսել, հասկացա, որ բացի լավ երգիչ լինելուց, նաեւ շատ լավ մարդ է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները` Մարինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport