×


«Թաց» զգեստով Քիմը, միայնակ Իրինա Շեյքը եւ «Met Gala 2019»-ի հետաքրքիր մյուս դրվագները

Նյու Յորքում տեղի է ունեցել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկը`«Met Gala 2019»-ը: Կոստյումի ինստիտուտի հանդեսին մասնակցելու համար «Մետրոպոլիտեն» թանգարան էին ժամանել հոլիվուդյան աստղերը՝ ցուցադրելու իրենց ինքնատիպ հանդերձները:

Միջոցառումը համարժեք է «Օսկար»-ին եւ «Գրեմմի»-ին, սակայն այստեղ գնահատվում է ոչ թե դերասանական խաղը, ձայնային տվյալները կամ ռեժիսորական լավ աշխատանքը, այլ` հագուկապը:):

Ջարեդ Լետոն


Յուրաքանչյուր տարի ցուցադրության թեման տարբերվում է նախորդից, եւ այս տարի հյուրերի ստեղծած կերպարները հետեւյալ բնորոշիչ գծերը պետք է ունենային՝ հեգնանք, արհեստականություն, նոստալգիա, էքստրավագանտություն:

Քարդի Բին


Լեդի Գագայի հայտնվելը կարմիր գորգին վերածվել է իսկական պերֆորմանսի. երգչուհին մի քանի անգամ զգեստափոխվել է:

Լեդի Գագան


Եթե նախորդ տարի Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը միջոցառման ամենաքննարկված եւ գեղեցիկ զույգն էին, այս տարի դերասանն ինչ-ինչ պատճառներով չի ուղեկցել 33-ամյա մոդելին:

Իրինա Շեյքը


Քարդաշյանները «Met Gala»-ին ներկայացել են գրեթե ողջ կազմով: Լուսանկարներում կտեսնեք Քրիս Ջեններին, Քայլիին, Քենդալին: Քիմը ֆոտոխցիկների առջեւ է հայտնվել ամուսնու՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ: Ռեփերն անտեսել էր երեկոյի թեման, իսկ ահա ռեալիթի շոուների հայազգի աստղը փորձել էր ստանալ օվկիանոսից նոր դուրս եկած կնոջ կերպար, ինչը նրան կարծես թե հաջողվել է. դրական կարծիքները շատ-շատ են: «Թաց» զգեստի հեղինակը դիզայներ Թյերի Մյուգլերը:

BRAVO.am
Աղբյուրը՝ Elle.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport