×


«Ինձ վանում են սիլիկոններով, լցրած շրթունքներով աղջիկները». Զիրոյան

Ինչպիսին պետք է լինի կինը, որպեսզի կարողանա գրավել իրեն, եւ թե երբ է պատրաստվում ամուսնանալ, Կամերային թատրոնի դերասան Զիրոյանը խոստովանել է BRAVO.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր սիրային բլից հարցերին:

Սերը մեծ զգացմունք է, որ ոչ բոլորն ունեն եւ կարող են ապրել:

Սիրել` նշանակում է սիրել սրտով:

Զիրոյանը


Միանշանակ, ես հավատում եմ, որ կա սեր առաջին հայացքից:

Սիրահարվածները նման են պինգվինների:)։

Սիրո իմ եղանակն ինքս եմ ստեղծում՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամի: Երբ ուզեմ՝ իմ եղանակը սիրո ստեղծում եմ:

Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը եւ ամենակարեւորը՝ ամեն ինչ լինի բնական, ոչ մի արհեստականություն:

Վանում են ստանդարտներից դուրս աղջիկները: Սիլիկոններով, սարքած քթերով, լցրած շրթունքներով, թշերով… Մի խոսքով՝ արհեստականությունը:

Զիրոյանը


Կինը պետք է լինի ամենաառաջինը կանացի, որ նայես ու հալվես իրականում:

Առանց սիրո կլինի ապրել, բայց մի փոքր այն չի լինի այդ կյանքը: Սերն, իրականում, մարդկանց կյանքում մեծ դեր է խաղում։

Երբ սիրում ես, սիրիր մինչեւ վերջ:

Հանուն սիրո պատրաստ եմ… Դեռ չի եղել նման իրավիճակ, հենց լինի՝ կասեմ, որ սենց բան արեցի հանուն սիրո:

Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա կինը… Ամենակարեւորը` պետք է գլխուղեղի հետ ամեն ինչ լավ լինի, գլուխն աշխատի։ Ես սիրում եմ խելացի կանանց, թե ինչ մասնագիտություն կունենա, կարեւոր չէ:

Զիրոյանը


Սիրած էակի կողքին արթնանալն, իհարկե, հրաշալի է, բայց որ հիշում ես պետք է արթնանաս ու գնաս գործի, մի տեսակ նեղվում ես, որ պետք է սիրելիիդ թողնես:
Սերը կրեմովի է։):
Մինչ ամուսնանալը պետք է անպայման գնալ բժշկի:): Սա կատակ էր, իսկ եթե լուրջ՝ պետք է հոգալ հարսանիքի ծախսերը:

Իմ առաջին համբույրը նման էր... սիրուն շրթունքների:

Շուտ ամուսնանալ` նշանակում է շատ շուտ պապիկ դառնալ եւ պապիկի տեսք չունենալ:

Առաջին ժամադրությունը պետք է լինի գոնե ճիշտ ժամին, ոչ մի ուշացում. չեմ սիրում անպարտաճանաչ մարդկանց: Հետո ինչ կլինի՝ էհ, թող լինի:

Զիրոյանը


Երբ սիրում ես, պետք է, բնականաբար, ինքն էլ սիրի: Եթե չի սիրում, ու դու ես սիրում, ավելի լավ է սերդ քո մեջ պահես ու թաղես այն:

Աղջիկներին դուր է գալիս իմ ձայնը, հայացքը եւ ժպիտը: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ, բայց շատ են ասել:

Կամուսնանամ, եթե վարկային պատմություն չունենամ:)։

Չեմ սիրում աղջիկների, ովքեր տիրապետում են ժարգոնային լեքսիկոնին, փորձում եմ հեռու մնալ նման մարդկանցից:

Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Զիրոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW