×


«Լույս հայի աչքերին». Բարեգործական համերգներ Երեւանում եւ Գյումրիում

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում գործում է 26 տարի եւ իրականացնում ակնաբուժական լայնածավալ ծրագրեր, նախատեսում է փետրվարի 8-ից 10-ը Երեւանում եւ Գյումրիում կազմակերպել բարեգործական համերգաշար՝ «Լույս հայի աչքերին» խորագրով՝ նվիրված Հայաստանում ՀԱՆ ԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին:

Համերգի հյուրերն են հանրահայտ երիտասարդ կատարողներ Սերխիո Էսկալերան (դաշնամուր, Բոլիվիա) եւ Գերվասիո Տարագոնա Վալլին (կլարնետ, Ուրուգվայ), ովքեր մի քանի անգամ համերգային ծրագրերով այցելել են Հայաստան եւ այս անգամ ցանկություն հայտնել ելույթ ունենալ հայ հադիսատեսի համար անվճար հիմունքներով:

Կատարողները հանդես կգան լարային քառյակի ընկերակցությամբ, կազմում՝ Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյան (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյան (ալտ) եւ Հակոբ Աթյան (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի «Կլարնետի կվինտետ» եւ Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ» ստեղծագործությունները:


Վերոնշյալ համերգների մուտքն ազատ է: Ունկնդիրները հնարավորություն կունենան հանգանակություն կատարել, որից ստացված գումարը կտրամադրվի ՀԱՆ ԲՀ-ի նոր ծրագրերից մեկին՝ մանկապարզետների 3-5 տարեկան երեխաների ակնային զննմանը՝ հայտնաբերելու այնպիսի խնդիրներ, որոնք մինչեւ 7 տարեկան հասակը բուժելու պարագայում լիովին կանխարգելում են կուրությունը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport