Էմմա Շաբոյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Կարմիր բլուր» սերիալից, օրերս ամուսնացել է: Հարսանիքի մանրամասները դերասանուհին վստահել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Էմման եւ սիրելին՝ Վահեն, առաջին անգամ հանդիպել են մոտ երկու տարի առաջ՝ նկարահանման հրապարակում.«Երկուսս էլ նկարահանվում էինք գեղարվեստական ֆիլմում, ծանոթացանք, եւ ամեն ինչ աստիճանաբար զարգացավ»,-նշել է նա:
Էմմա Շաբոյանի հարսանիքին
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում, այնուհետեւ փոքրիկ խնջույք են իրականացրել: Ինչպես Էմման է նշել, մեծ հարսանիքից հրաժարվել են, քանի որ ամուսնու ծնողներն այստեղ չեն. բնակվում են Միացյալ Նահանգներում.«Միշտ երազել եմ այս եկեղեցում պսակադրվելու մասին, ամուսինս էլ նույն եկեղեցում է կնքվել, այնպես որ որոշումը երկուսինս էր»:
Էմմայի եւ Վահեի հարսանեկան խնջույքին ներկա են եղել Մարիամ Ալեքսանյանը, Հասմիկ Խոջյանը, Թամարա Գեւորգյանը, Նորայր Եղյանը, Էմմայի սիրելի դասախոս Լալա Մնացականյանը եւ ուրիշներ:
Էմմա Շաբոյանի հարսանիքին
Նորահարսիկը նշել է նաեւ, որ ամուսինը դերասան չէ, իսկ իր մասնագիտությանը շատ մեծ հարգանքով է վերաբերվում.«Այնպես որ շարունակելու եմ իր կարիերան»:
Ամուսնությունից հետո զույգը մեղրամսի է մեկնել Եգիպտոս:
Էմմա Շաբոյանի հարսանիքին
BRAVO.am-ը շնորհավորում է նրանց եւ երջանկություն մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Շաբոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: