«Կարմիր բլուր» սերիալում Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանն օրերս է վերադարձել Դուբայից: Պարզվում է՝ ռոմանտիկ ճամփորդությունն ընտրյալի՝ Հայկի անակնկալ նվերն էր սիրո տոների առթիվ: Նախորդ աշնանը նշանադրված դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել համատեղ հանգստի լուսանկարները, նաեւ պատասխանել է մեր սիրային բլից հարցերին:
Սերը տիեզերական զգացմունք է:
Սիրել՝ նշանակում է երկրորդական դարձնել քո «ես»-ը եւ միայն առաջնային՝ նրանը:
Տիրուհի Հակոբյանը նշանածի՝ Հայկի հետ
Այո, կա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են իրար:
Բոլոր եղանակներն էլ սիրո համար են:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել ձեռքերը:
Վանել` չխնամված լինելը:
Տղամարդը պետք է լինի նրբանկատ:
Տիրուհի Հակոբյանը նշանածի՝ Հայկի հետ
Չկա կյանք առանց սիրո:
Երբ սիրում ես` աչքերդ փայլում են:
Հանուն սիրո պատրաստ եմ զիջել:
Իմ ապագա ամուսինը բիզնեսմեն է:
Սիրած էակի կողքին արթնանալը երանություն է:
Սերը գույնզգույն է:
Մինչ ամուսնանալը պետք է նշանվել:):
Իմ առաջին համբույրը նման էր հրավառության:
Տիրուհի Հակոբյանը նշանածի՝ Հայկի հետ
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է չիմանալ` ուր ես գնում:
Առաջին ժամադրությունը պետք է լինի անմոռանալի:
Երբ սիրում ես, պետք է նվիրվես:
Տղաներին դուր է գալիս իմ շարմը:
Կամուսնանամ, եթե … Անկախ ամեն ինչից՝ կամուսնանամ:
Չեմ սիրում տղաների, ովքեր ջենտլմեն չեն:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիրուհու անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: