×


«Հասկացա, որ ընդունակ եմ ավելիին». Թամարա Գեւորգյան

2019 թվականը դերասանուհի Թամարա Գեւորգյանն առանձնահատուկ ոգեւորվածությամբ է դիմավորել: Թե ինչով է պայմանավորված, դժվարանում է պատասխանել: Նա տարեվերջին հասցրել էր ֆոտոշարք իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Հիմա կխաբեմ, եթե ասեմ՝ ամեն բան մտածված էր, ու լուսանկարներում շատ խոր իմաստ կա: Պարզապես այդպես ստացվեց: Զուտ տրամադրության հարց էր: Ինչո՞ւ երեկոյան զգեստներ, որովհետեւ տարին պետք է շքեղ ճանապարհել: Ֆոտոշարքի գաղափարը նոր կերպարով, նոր տրամադրությամբ ներկայանալն էր»,-պատմել է Թամարան:

Թամարա Գեւորգյանը


Ամանորը նա տոնել է ընտանիքի անդամների եւ ընկերների հետ: Իր խոսքով՝ նախորդ տարիներին հիմնականում աշխատանքային միջավայրում է անցկացրել. «Կորպորատիվ երեկո էի վարում երեւանյան ռեստորաններից մեկում: Դիմահարդարման սենյակում պատրաստվում էի, երբ ծափահարություններ լսեցի: Այդ տարի ես Ամանորը դիմավորեցի՝ կոշիկներս հագնելով:)»:

Վերջին ամիսներին դերասանուհին բավական ծանր գրաֆիկով է աշխատել: Այժմ արձակուրդում է եւ կարող է իրեն թույլ տալ տանը լինել, թեյ խմել ու ֆիլմեր դիտել: Արձակուրդը, սակայն, շատ երկար չի տեւի. կոմերցիոն նոր ներկայացման մեջ եւ հեռուստատեսային նախագծում հանդես գալու առաջարկ ունի:

Թամարա Գեւորգյանը


Ամփոփելով 2018 թվականը` Թամարան նշել է, որ այն շատ բովանդակալից էր իր համար: Եղել են ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ անդառնալի կորուստներ: Հիմա, երբ ետ է նայում, հասկանում է, որ անցնող տարին իր համար ինքնաճանաչողության եւ արժեքների վերաիմաստավորման մի մեծ փուլ էր: Հասկացել է, որ ընդունակ է ավելիին, քան կարծում էր:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Infini Production»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport