×


«Հուզվել էի` հիշելով, որ ամիսներ առաջ կյանքի կռիվ էի տալիս». Սեդա Շահնազարյանի 19-ամյակի անակնկալները

Սեդա Շահնազարյանը դարձել է 19 տարեկան: Թեեւ դերասանուհին չէր ծրագրել խնջույք կազմակերպել, ընկերներին հաջողվել է փոխել նրա պլանները: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է տոնական օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել:

«Կեսգիշերին աշխատանքի էի, մեկ էլ ընկերներս փուչիկներով եւ տորթով հայտնվեցին այնտեղ: Իսկապես շատ ուրախացա. օրս սկսվեց անակնկալներով: Շատ լավ նվեր եմ ստացել, որը նյութական չէր, եւ որի մասին չեմ խոսի»,-մեզ հետ զրույցում ասել է Սեդան:

Նրա խոսքով` կարեւորում եւ սիրում է նշել միայն կլոր ամյակները, եւ այս մեկը բացառություն է եղել.«Ընդհանրապես չէի ցանկանում նշել, բայց ընկերներիս շնորհիվ շատ լավ, անակնկալներով լի օր ունեցա: Անչափ շնորհակալ եմ նրանց` օրս իսկապես տոնի վերածելու համար»:

Սեդա Շահնազարյանը նշել է 19-ամյակը


Անցած տարին Սեդայի համար բավական բարդ էր, առողջական խնդիրներ եւ այլն. «Մինչ տարեդարձս հուզվել էի` հիշելով, որ ընդամենն ամիսներ առաջ կյանքի կռիվ էի տալիս, իսկ այժմ կարող եմ տոնել… Իրոք շատ բարդ տարի էր 2018-ը, հուսամ` 19 տարեկանս ավելի հեշտ կանցնի ինձ համար եւ ավելի կհասնեմ իմ պատկերացրած իդեալին: Այժմ լիարժեք լավ եմ` թե հոգեպես, թե ֆիզիկապես»:

Տոնական օրվա ընթացքում Սեդան 3 անգամ փչել է տորթի մոմերը, սակայն միեւնույն երազանքն է մտապահել.«Երազանքիս մասին չեմ պատմի, որ կատարվի:)»:

BRAVO.am-ը շնորհավորում է Սեդային եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սեդան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport