×


«Հուզվեցինք ու շատ երջանիկ գրկախառնվեցինք». Նարե Համբարձումյանի նոր ֆոտոշարքը՝ կլորացած փորիկով

Արմեն Սարգսյանի եւ հաղորդավարուհի Նարե Համբարձումյանի ընտանիքում համալրում է սպասվում: Զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա օգոստոսին: Այս մասին BRAVO.am-ին ասել է ապագա մայրիկը՝ տրամադրելով նաեւ գեղեցիկ նոր լուսանկարները:

Նա պատմել է, որ լուրը հետաքրքիր կերպով է հայտնել ամուսնուն. «Հղիությանս մասին իմանալուն պես շտապեցի յուրօրինակ անակնկալ մատուցել: Նվերի համար նախատեսված տուփ գնեցի, որում տեղադրեցի մանկական հագուստ, կոշիկ, հղիության թեստը եւ «Ողջո՛ւյն, հայրիկ» գրառումը: Գեղեցիկ փաթեթավորմամբ այս նվերը դրեցի մահճակալին: Երբ Արմենը տուն եկավ, ասացի, որ Ամանորի առթիվ իր նվերը նախապես եմ գնել, քանի որ այդ օրը բացակայելու է երկրից: Ոգեւորված գնաց ննջասենյակ, մոտեցավ նվերին, բացեց այն ու… Հանկարծակիի եկավ: Հուզվեցինք ու շատ երջանիկ գրկախառնվեցինք»:

Նարե Համբարձումյանը


Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը, որոշել անունը, սակայն նախընտրում են առայժմ չբարձրաձայնել: Թե՛ Նարեն, թե՛ Արմենը չեն կարեւորում երեխայի սեռը: Ինչպես նշում են, կարեւորը՝ առողջ, խելացի, դրական ու մարդամոտ լինի:

Հաղորդավարուհին խոստովանել է, որ անսահման սիրում է երեխաներին, փոքր եղբորն էլ գրեթե ինքն է պահել, մեծացրել:


«Իմ կյանքում հիմա այն երջանիկ ու լուսավոր ժամանակահատվածն է, որ ուզում եմ վայելել ամեն պահը, ակնթարթը: Շատ լուսանկարներ կան եւ դեռ էլի կանեմ: Ուզում եմ` որքան հնարավոր է շատ լինեն, որ հետո նայենք ու մեր երջանիկ պահերը հիշենք: Այս ֆոտոշարքն իրականացրել է տաղանդավոր լուսանկարչուհի Գոհար Գաբրիելյանը, ով ստացել է հենց այն լուսանկարները, որոնք պատկերացնում էի»,-եզրափակել է Նարեն:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Գոհար Գաբրիելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport