×


«Մեր հարաբերություններում այդ հանգամանքը շատ կարեւոր է». Մարինա Մնացականյան

Սիրո տոներին ընդառաջ դերասաններ Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը թեմատիկ լուսանկարահանման են մասնակցել: Զույգը սիրառատ ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ զրուցել ենք Մարինայի հետ:

Քանի որ երիտասարդ դերասաններն այս շրջանում բավական զբաղված են, լուսանկարահանումը որոշել են վաղ կազմակերպել.«Գտանք ազատ ժամանակ ու որոշեցինք հիմա իրականացնել, որովհետեւ հետո կարող էր չստացվել»:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Ըստ Մարինայի՝ իրենք որեւէ տոնի չեն սպասում ուրախանալու համար.«Մեզ մոտ ամեն օրն է տոն: Շատ է լինում, որ առանց առիթի միմյանց նվերներ ենք մատուցում: Այնուամենայնիվ, ինչ-որ խորհրդավորություն կա տոն օրերի մեջ: Դեռ չենք որոշել՝ ինչպես ենք անցկացնելու Սուրբ Սարգսի տոնը, բայց վստահ եմ՝ հիշարժան կլինի»:

Զույգի կյանքում անակնկալները մեծ տեղ ունեն.«Մեր հարաբերությունների սկզբից մինչեւ հիմա այդ հանգամանքը շատ կարեւոր է եղել:  Առօրյայում խնդիրներն այնքան շատ են, որ կարեւոր է սիրելիիդ ուշադրությունը: Անակնկալները միայն նյութական նվերները չեն: Կարելի է անակնկալ անել նաեւ առանց գումար ծախսելու»:

Մարինա Մնացականյանը եւ Սեյրան Մովսիսյանը


Մարինան անդրադարձավ նաեւ աշխատանքին.«Ես ու Սեյրանը թեւնոցներ, գոտիներ, դրամապանակներ ենք պատրաստում: Այսինքն՝ նաեւ գործընկերներ ենք, բայց միմյանց հեշտ ենք հասկանում: Ես հիմա ունեմ զբաղվածություն Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հետաքրքիրն այն է, որ այստեղ նույնպես միասին ենք:): Սեյրանը նաեւ նոր հեռուստասերիալում է նկարահանվում, բայց փակագծերը բացել չենք ուզում»,-եզրափակեց նա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնա Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport