×


«Մինչեւ վեցուկես ամսականը խաղացել եմ բեմին». Հրաչուհի Ամիրյանը շուտով կմայրանա

Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանի հարսանեկան խնջույքից չհրապարակված լուսնկարներով BRAVO.am-ն ավելի վաղ կիսվել է ընթերցողների հետ: Իսկ այսօր արդեն ուրախ ենք հայտնել բարի լուր, որ նրա ընտանիքը շուտով կհամալրվի:

Դերասանուհին բեմին է եղել հղիության վեցուկես ամիսներին.«Երբ արդեն վերջին անգամ խաղացի «Կաբարե ռեստարտ»-ում ու ինձ թվաց, որ արդեն վերջ՝ փորիկս երեւում էր, Լուսինե Երնջակյանն ինձ անակնկալ մատուցեց՝ ասելով, որ «Ռոմե եւ Ջուլիետ» ներկայացման մեջ պետք է խաղամ: Ճիշտ է՝ շատ մեծ չէր փորիկս, բայց, ամեն դեպքում երեւում էր: Շատ հուզված էի, որ այդպես պետք ներկայացման մեջ խաղամ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հրաչուհի Ամիրյանը


Հրաչուհու առաջնեկը կծնվի մեկուկես ամսից.«Ելնելով նրանից, որ արդեն հագուստի խնդիր կա, մի քիչ էլ զգույշ պետք է լինեմ, բնականաբար, չեմ խաղում: Երբ բալիկը կծնվի, ես էլ, այսպես ասած, կարգի կգամ, արդեն կվերադառնամ իմ շատ սիրելի թատրոն»:

Դերասանուհուց փորձեցինք պարզել բալիկի սեռն ու այն, թե արդեն կատարել են անվան ընտրությունը, բայց Հրաչուհին որոշել է գաղտնի պահել եւ կհանրայնացնի բալիկի լույս աշխարհ գալուց հետո:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Հրաչուհի Ամիրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport