×


«Մտածում էի` հիմա արյուն է գնալու քթիցս». Միջադեպ Արամեի եւ Սարոյի միջեւ

«Ձեզ համար, կանայք»` այս խորագիրն էր կրում Արամեի եւ Սարոյի` «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած տոնական համերգը: Երգիչները հնարավորություն են ունեցել հանդիպել իրենց երեւանյան հանդիսատեսին, կատարել իրենց երգացանկի հայտնի երգերն ու բեմից շնորհավորել կանանց՝ մեկամսյակի առթիվ:

«Սա համերգային արշավ է, որ մեկնարկել է մարտի 7-ին` Գյումրիում: Իսկ շարունակությունը կլինի ապրիլի վերջին եւ մայիսի ընթացքում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում»,-BRVAO.am-ի հետ զրույցում նշել է Արամեի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը:

«Ձեզ համար, կանայք» խորագրով համերգին


Արամեն էլ հավելել է, որ երեւանյան համերգը հրաշալի է անցել, իսկ բեմում իրենց հետ ելույթ է ունեցել «Աերա» պարային համույթը՝ Ծովինար Ջիլավյանի ղեկավարությամբ:

«Շատ կարոտել էի երեւանյան հանդիսատեսին, եւ շատ լավ ու ջերմ համերգ ունեցանք: Շատ ուրախ եմ, որ Սարոյի հետ նման համերգային արշավ ենք իրականացնում, քանի որ նա շատ տաղանդավոր, արժանի երգիչ է, որը եւս ունի հանդիսատեսի մեծ բանակ: Միշտ ասում եմ` այնտեղ, որտեղ մեզ սպասում են եւ մեր կարիքը կա, մենք պարտավոր ենք գնալ»,-ասել է երգիչը:

«Ձեզ համար, կանայք» խորագրով համերգին


Համերգի ժամանակ նաեւ միջադեպ է տեղի ունեցել, որը գուցե հանդիսատեսի շարքերում նստած մարդկանցից շատերը չեն նկատել.«Երբ Սարոն ավարտեց իր ելույթը եւ պետք է հեռանար, փորձեց ցատկելով ինձ հրաժեշտ տալ եւ բարձրախոսով շատ ուժեղ հարվածեց դեմքիս: Շատ ցավոտ էր, եւ ես մի քանի վայրկյան մտածում էի` հիմա արյուն է գալու քթիցս եւ խայտառակ եմ լինելու: Ճիշտ է` ետնաբեմում պատասխան հարված տվեցի նրա քթին: Իհարկե, կատակում եմ:)»:

Երեւանյան համերգին հանդիսատեսի շարքում է եղել նաեւ Արամեի կինը. «Բնականաբար, նվերով եւ ծաղիկներով եմ շնորհավորել Աննային: Խիտ գրաֆիկի պատճառով չենք կարողացել երկար ժամանակ անցկացնել միասին. միայն համերգից առաջ ճաշել ենք եւ նշել տոնը: Կարծում եմ` կարեւորը վերաբերմունքն է: Կանանց համար թող տարին 12 ամիս լինի մարտի ութ»:

Համերգից անմիջապես հետո Արամեն եւ Սյոման շտապել են օդանավակայան, եւ երեկ Արամեն համերգով է հանդես եկել Կրասնոդարում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ավետիս Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport