×


«Ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում». Լուիզա Ներսիսյանի եւ Լիլիթի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը այս շրջանում նորությունների պակաս չունի, սակայն այս անգամ աշխատանքից չէ, որ զրուցել ենք:): Դստեր, ամուսնու հետ հարաբերությունների մասին նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ Լիլիթի հետ լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

«Կա՛մ Լիլիթն է մեծանում, կա՛մ ես` փոքրանում»

Ազատ ժամանակ հասկացությունը մեր կյանքում չկա: Մեր կյանքն ամբողջությամբ բաղկացած է իմպրովիզներից: Անկախ նրանից, որ մայր ու աղջիկ ենք, կա հետաքրքրությունների շրջանակ, որտեղ երկուսիս հետաքրքրությունները համընկնում են. կա՛մ Լիլիթն է մեծանում, կա՛մ ես` փոքրանում: Մեր օրը կարող է բաղկացած լինել խստությունից մինչեւ մանկանալը:

Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ


«Երջանիկ ենք»

Մարդկանց ուղղակի պետք է թեմա, որի մասին կխոսեն այնքան, մինչեւ հոգնեն: Իմ եւ ամուսնուս տարիքային տարբերության թեման այդպիսիններից էր: Մենք երջանիկ ենք: Նախքան դիմացինից երջանկություն պահանջելը, այն պետք է քո մեջ փնտրես: Եթե մարդը կայացած է եւ իրեն հետո միանում է երկրորդ անհատը, հետո երրորդը` երեխայի տեսքով, ոչ մեկը մյուսի հաշվին չի ապրում: Հենց սա է երջանիկ ընտանիք ունենալու բանաձեւը: Ես ու Հրանտը տարիների ընթացքում փորձել ենք հասկանալ ու ճանաչել իրար:

Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ


Հարցականներ չթողնող Լիլիթը

Լիլիթը սովորում է դպրոցում, կիթառի է հաճախում: Կան նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Բազմաթիվ հետաքրքրություններ ունի, դրա համար էլ դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Սիրում է մոնտաժ անել: Եթե ինչ-որ հարց Լիլիթին հետաքրքրում է, փորձում է այդ հարցի պատասխանը գտնել: Երբեմն դա լինում է Google-ի միջոցով, երբեմն՝ իմ, երբեմն էլ՝ Հրանտի: Իր համար հարցականներ չի թողնում:

Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ


«Պետք է ծնողը ձեռք մեկնի»

Ծնող-երեխա հարաբերություններում ձեռք մեկնողը պետք է ծնողը լինի: Ինչ-որ մի պահ ծնողը պետք է մտնի երեխայի դաշտ ու հասկանա նրան խորքային ձեւով, փորձի դառնալ ընկեր: Պետք չէ պահանջել, որ երեխան դառնա քեզ հասակակից. չէ՞ որ մենք երեխա արդեն եղել ենք, իսկ երեխաները դեռ չեն մեծացել: Կցանկանամ՝ Լիլիթն այնքան կարողանա իրեն ճանաչել, որ ինքն իրեն չխաբի, կարողանա հետաքրքիր ապրել՝ չնեղացնելով դիմացինին ու չզոհաբերելով իրեն: Միմյանց կյանքից բավական տեղյակ ենք, լավ ընկերներ ենք:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport