×


«Ութ ամիս պայքարել եմ Մարիի սիրո համար». Խոսրով Նալբանդյանն ընտրյալ ունի

«Պատվից առավել» սերիալում Միքոյի դերակատար Խոսրով Նալբանդյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Նա մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ ինչպես իր մարմնավորած կերպարը, ինքն էլ պայքարել է սիրո համար իրական կյանքում: Դերասանից հետաքրքրվել ենք՝ ով է ընտրյալը, ինչպես են ծանոթացել, եւ ոչ միայն:

Խոսրովի սիրելին Մարիամն է, ում սիրում է Մարի դիմել.«Երկուսս էլ արվեստի աշխարհի ներկայացուցիչ ենք: Մարին սովորում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պարարվեստի բաժնում, մասնագիտությամբ պարուհի եւ պարարվեստի ռեժիսոր է»:

Խոսրով Նալբանդյանը՝ սիրելիի հետ


Պարզվում է՝ Խոսրովը Մարիամին առաջին հայացքից է սիրահարվել.«Այո՛, սեր էր առաջին հայացքից, եւ ութ ամիս պայքարել եմ այդ սիրո համար: Բանակից վերադառնալուց հետո ուսումս շարունակեցի Թատերական ինստիտուտի մագիստրատուրայում: Պատահաբար եմ տեսել Մարիին, մոտ 8 ամիս նրանց լսարանի դիմաց սպասելով, մի քանի փորձությունից հետո վերջապես ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացա, որոշ չափով շփվեցի, այնուհետեւ մեկ ամիս դադար եղավ, եւ պայքարելուց հետո սկսեցինք շփվել եւ ճանաչել մեկս մյուսին»:

Դերասանի խոսքով՝ կարճ ժամանակում այնքան հարազատ են դարձել, որ կարծես մի կյանք ապրել են միասին: «Սիրո խոստովանությունը շատ անսպասելի է եղել, առանց պլանավորելու, մի օր սրտիս թելադրանքով երեկոյան ժամի իրենց տան բակում խոստովանեցի, որ սիրում եմ, այսօր էլ ամեն հանդիպում, ամեն հայացք ավելի է ջերմացնում երկու սիրող սրտերը»,-նշել է նա եւ ավելացրել.«Երբ մեկը դառնում է երկու, ավելի ուժեղ ես դառնում: Նա միշտ օգնում եւ քաջալերում է, ամենալավ նպատակներին է մղում, միշտ ամենալավ հույսերն է տալիս, ավելի ներկայանալի լինել թե՛ ֆիլմում, թե՛ հասարակությանը, օգնում է հաղթանակի հասնել, նպատակասլաց լինել, պայքարել: Ամենամեծ ուժը հենց սիրո ուժն է»:

Խոսրով Նալբանդյանը՝ սիրելիի հետ


Թե երբ կօրինականացնեն հարաբերությունները, զույգը կորոշի մոտ ապագայում. «Կարեւորը՝ միմյանց անմնացորդ սիրելն է մինչեւ մահ, մինչեւ խոր ծերություն: Անկախ աշխատանքային գրաֆիկից` մենք ամեն օր հանդիպում ենք ընդմիջմանը, կամ էլ աշխատանքից հետո: Ռոմանտիկ նրբություններից մինչեւ խենթություններ անում ենք միասին… Երկուսս էլ շատ սիրում ենք ապրել, իսկ ամենօրյա արկածները գրվում, գրվում եւ դառնում են գիրք, որ խոր ծերության ժամանակ կարելի է վերհիշել եւ անվերջ խոսելու թեմա ունենալ: Ահավոր շատ եմ սիրում, իմ կյանքը առանց Մարիի ուղղակի չեմ պատկերացնում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Խոսրով Նալբանդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport