BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է «Պատվից առավել» հեռուստասերիալում Էլինայի դերակատար Էլեն Ազնավուրյանը: Նա նշել է, թե ինչի է պատրաստ հանուն սիրո, որ դեպքում կամուսնանա, եւ ոչ միայն:
Սերը կյանք է։
Սիրել՝ նշանակում է ապրել:):
Իմ կարծիքով՝ ո՛չ, չկա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են արբած մարդկանց. իրավիճակը սթափ չեն կարողանում գնահատել:
Սիրո իմ եղանակն ամառն է։
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել կոկիկությունը:
Վանել՝ թափթփվածությունը:
Տղամարդը պետք է լինի, ամենակարեւորը, հումորով, անկեղծ, պարտաճանաչ, հասուն մտածելակերպով:
Կյանքն առանց սիրո սառն է ու միապաղաղ:
Երբ սիրում ես, ուրիշ ոչինչ քեզ համար ավելի հետաքրքիր չի լինում:
Հանուն սիրո պատրաստ եմ գրեթե ամեն ինչի։
Ի՞նչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը… Դա ինձ համար առաջնային չէ, չեմ մտածում այդ ուղղությամբ:
Սիրած էակի կողքին արթնանալը, ինձ թվում է, ամենամեծ երջանկություններից մեկը կլինի:):
Սերը երկնագույն է։
Էլեն Ազնավուրյանը
Մինչ ամուսնանալը պետք է, ասում են, վայելել կյանքը:
Իմ առաջին համբույրը նման էր… Չեմ պատասխանի:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է վե՞րջ ազատ կյանքին:):
Առաջին ժամադրությունը պետք է լինի շա՜տ տպավորիչ։
Երբ սիրում ես, պետք է անհրաժեշտության դեպքում կարողանաս մի կողմ դնել սկզբունքներդ։
Տղաներին դուր է գալիս իմ՝ համեստություն չանեմ ու ասեմ՝ մարդ տեսակը։
Կամուսնանամ, եթե զգամ, որ ճիշտ ժամանակն է ու արժանի մարդ է կողքիս։
Չեմ սիրում գլուխգովան տղաների։
Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: