×


«Պետք էր հասուն տարիքի տղամարդ»` Հետաքրքիր մանրամասներ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակից

«Սիրահարվել եմ քեզ»` այսպես է կոչվում Իվետա Մուկուչյանի նոր երգը, որի տեսահոլովակն էսթետիկական հաճույք է պարգեւում դիտողին: Ստեղծագործության խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է հենց երգչուհին, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել Արեն Բայադյանը:

Իվետան BRAVO.am-ին հայտնել է, որ նկարահանումներն անցել են հիանալի մթնոլորտում.«Նույնիսկ բավականաչափ բնութագրող բառեր չեմ կարողանում գտնել։ Թեեւ վաղուց էինք պլանավորում միասին աշխատել, առաջին համագործակցությունն է Արենի հետ։ Բացարձակ լարվածություն չի եղել։ Նույնիսկ ուշ գիշերը բարձր տրամադրություն ունեինք, հումորով լի նկարահանումներ էին»։

Կադր Իվետա Մուկուչյանի «Սիրահարվել եմ քեզ» տեսահոլովակից


Հոլովակում նկարահանվել է Դավիթ Կացարավան։ Երգչուհուց հետաքրքրվեցինք` ինչով է պայմանավորված վրացի դերասանի ընտրությունը. «Մենք ռեժիսորի հետ ի սկզբանե որոշել էինք, որ տեսահոլովակում պետք է նկարահանվի հասուն տարիքի տղամարդ։ Մեզ համար ոչ թե արտաքին գեղեցկությունն էր կարեւոր, այլ աչքերի, հայացքի հասունությունը։ Կարծում եմ` նա շատ լավ ընտրություն էր։ Կացարավան շատ տաղանդավոր դերասան է»:

Ի դեպ, երգի ոճը եւ թեմատիկ ուղղվածությունն Իվետայի համար նորություն է։ Մեղեդային, զգացմունքային այս երգում նա ներկայացնում է իր հոգեկերտվածքի նոր դրսեւորումները.«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին, մոտ լինելս հեռավորության վրա է միայն։ Սեւն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ, ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում։ Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»:

BRAVO.am


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport