×


«Սեյրանն այլեւս ինձ տուն չի ճանապարհում:)». Մարինա Մնացականյան

Երկու ամիս է՝ դերասաններ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը ամուսնացել են եւ ապրում են առանձին: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել հարսանիքի չհրապարակված կադրերը, նաեւ պատմել այդ օրվա եւ իրենց համատեղ կյանքի մասին:

«Հարսանիքի հուշերը միայն դրական են: Կարծում եմ՝ ամենաուրախ, անկաշկանդ ու գժական հարսանիքն էր, հյուրերը եւս կփաստեն: Երբ մեր հարսանիքից որեւէ նկար եմ տեսնում, տրամադրությունս բարձրանում է միանգամից»,-նշել է Մարինան:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Նրա խոսքով՝ ժամանակը շատ արագ է անցնում.«Վախենալու չափ արագ, կարծես ամեն բան երեկ լիներ: Միշտ լսում էի՝ երկար ընկերություն արեք, շուտ մի ամուսնացեք, հոգսի տակ եք ընկնում: Մեր համատեղ կյանքն անցնում է առանց որեւէ արտասովոր հոգսի: Իհարկե, բոլորս ունենք խնդիրներ՝ կենցաղային, անձնական, բայց առանց դրանց կյանքն անհետաքրքիր կլինի: Նույնիսկ առանց վեճերի կյանքը կլիներ շատ անհետաքրքիր. երբ մի քանի օր հանդարտ ենք լինում, սկսում եմ արհեստական վեճեր ստեղծել:): Ընտանեկան հարաբերությունները պետք է ունենան լավ հիմք, իսկ մեր լավ հիմքը ստեղծվել է դեռեւս մեր ծանոթության ու ընկերության շրջանում: Դրա գլխավոր գրավականն է միասին ամեն բան քննարկելն ու խոսելը: Համատեղ կյանքն անցնում է այնքան լավ, որ դեռ չենք ասել՝ ինչ լավ էր այն ժամանակ, հակառակը՝ գնահատում ենք եւ վայելում մեր ներկան»:

Դերասանուհին համոզված է՝ ամուսնությունը ոչ թե սիրո ավարտն է, ինչպես շատերն են ասում, այլ սիրո մի նոր փուլ է.«Սիրո ամենաբարձր աստիճանն է: Ընտանիք կազմելուց առաջ մենք ամեն բան անում էինք միասին, մեր բյուջեն նույնն էր, գնումները միասին էինք անում: Այժմ էլ շարունակում ենք նույն ձեւով: Ամուսնությունից հետո շատ քիչ բան փոխվեց. ընդամենը Սեյրանն այլեւս ինձ տուն չի ճանապարհում:): Այնքան լավ գիտեինք իրար, միայն պատասխանատվությունն է ավելացել միմյանց նկատմամբ»:

Մարինա Մնացականյանը


Այս շրջանում զույգը ժամանակավոր ապրում է վարձակալած բնակարանում. «Առանձին ապրելն առավելություններ ունի՝ թե միմյանց ավելի լավ ճանաչելը, թե կենցաղը կիսելը: Երիտասարդը փորձում է իր կենցաղը ստեղծել ինքնուրույն, սա ամենակարեւորն է: Հաճախ ենք գնում մեր ծնողների տուն, բայց միեւնույն է՝ վերջում մնում ենք միասին, քննարկում ենք շատ հարցեր, իսկ դա շատ է ամրացնում ընտանիքը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport