×


«13 Lounge Bar». Վերաբացվել է «Opera Suite» հյուրանոցի էկզոտիկ մթնոլորտով եւ շքեղ տեսարանով ակումբը

Արդեն 4 տարի է՝ «Opera Suite» հյուրանոցի 13-րդ հարկում տեղակայված լաունջ բարը երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի եւ առհասարակ գիշերային կյանքի ու երեկույթների բոլոր սիրահարների նախընտրելի վայրերից մեկն է դարձել: Այսուհետ այն ներկայանալու է նոր կոնցեպտով ու բրենդային նոր անվամբ:

«13 Lounge Bar»-ը հաճախորդներին գրավելու է ժամանակակից դիզայնի, լաունջ երաժշտության, էկզոտիկ խմիչքների, յուրահատուկ խոհանոցի եւ դեպի քաղաք բացվող հիասքանչ տեսարանի շնորհիվ: Նոր լաունջ բարի պաշտոնական բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«13 Lounge Bar»-ը «Opera Suite» հյուրանոցում


Նշենք, որ տարածքը՝ որպես ժամանցի վայր, մինչ օրս ղեկավարվում էր երրորդ կողմի՝ մեկ այլ ընկերության կողմից, սակայն այժմ «Opera Suite»-ն է ստանձնել ակումբի կառավարումն ու գործունեությունը: Հաշվի առնելով այն, որ բարն արդեն սիրված է շատերի կողմից՝ որոշում է կայացվել ոչ թե ամբողջապես վերափոխել տարածքը, այլ միայն որոշակի փոփոխություններ կատարել ինտերիերի եւ մենյուի մեջ: «Opera Suite» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Սաադ Ահմեդը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բարում նաեւ քարտային նոր համակարգ է գործելու:

«Քանի որ «13 Lounge Bar»-ը փակ ակումբ է, մուտքն ազատ է լինելու միայն ակումբի քարտատերերի համար, սակայն վերջիններս իրենց քարտով կարող են գրանցել հինգ այլ հյուրի եւս: Քարտապան չհանդիսացող անձինք նույնպես հնարավորություն ունեն այցելել «13 Lounge Bar» հանրության համար բաց միջոցառումների ժամանակ՝ խիստ Face Control անցնելուց հետո միայն: Ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր հյուր առանձնահատուկ է մեզ համար: Նրա հարմարավետ հանգիստը մեր նպատակն ու հաճույքն է»,- ընդգծեց նա:


Հյուրանոցի սննդի բաժնի տնօրեն Բակուր Գրիգորյանն էլ նշեց, որ շուտով բարը կունենա նոր մենյու, որն անընդհատ կթարմացվի միջավայրին համապատասխան. «Առայժմ կշարունակենք աշխատել նախորդ մենյուով, որը կազմվել էր առավել թեթեւ ուտեստների հիման վրա: Բայց շուտով մարդիկ կգան եւ կտեսնեն թարմացումները: Համոզված եմ` բոլորը դրական տպավորություններով եւ վերադառնալու ակնկալիքով են հեռանալու»:

Բակուր Գրիգորյանի խոսքով` բարը նախատեսված է ալկոհոլային եւ էկզոտիկ խմիչքների սիրահարների, ինչպես նաեւ գործնական հանդիպումների, ընտանեկան երեկոների, սիրահար զույգերի ընթրիքի եւ այլ միջոցառումների անցկացման համար. «Այստեղ կարող են այցելել բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց հանգիստը վայելել մտերմիկ ու հաճելի մթնոլորտում` խմիչքի, սիգարի եւ գեղեցիկ երաժշտության միջավայրում: Ի դեպ, ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում, մեզ կհյուրընկալվեն հայտնի դիջեյներ Հայաստանից ու արտերկրից, կկազմակերպվեն հատուկ երեկոներ ու յուրօրինակ միջոցառումներ»:


Հավելենք, որ «13 Lounge Bar»-ը գործելու է չորեքշաբթիից կիրակի օրերին` ժամը 19:00-ից մինչեւ վերջին այցելուն: Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային: Առաջիկա ամիսներին, երբ եղանակն այլեւս այդքան էլ տաք չի լինի, ձեր ժամանցը կարող եք վայելել բարի փակ սրահում, իսկ գարնան երկրորդ կեսից այցելուներին կներկայանա նաեւ բացօթյա սրահը` իր ողջ շքեղությամբ:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին