×


«Damat Tween» հանրահայտ բրենդը նոր խանութ-սրահ է բացել Երեւան Մոլում

«Damat Tween» բրենդը, որ երեսուն տարուց ավելի է՝ իր ուրույն ոճն է թելադրում տղամարդկանց հագուստի ոլորտում, արդեն երկրորդ խանութ-սրահն է ներկայացնում Հայաստանում` «Երեւան Մոլ»-ի ընդարձակ տաղավարում: Բրենդի առաջին երեւանյան խանութն իր դռները բացել էր 2018 թվականին` «Դալմա» մոլում, եւ մի քանի ամիսների ընթացքում հասցրել էր մեծապես սիրվել ու գնահատվել հայ հաճախորդների կողմից: Ըստ այդմ էլ՝ «Damat Tween»-ի հիմնադիրները որոշել են ընդլայնել իրենց խանութների ցանցը Հայաստանում: Նոր տաղավարի բացմանը երեկ ներկա է եղել BRAVO.am-ը, լուսանկարել է ներկայացված հագուստի տեսականին, միջոցառման հյուրերին, ինչպես նաեւ զրուցել բրենդի ներկայացուցիչների ու հավատարիմ հաճախորդների հետ:

«Damat Tween» խանութ-սրահը Երեւան Մոլում


Նշենք, որ «Damat Tween» բրենդն իր գործունեությունը սկսել է 1986 թվականից: Նորաոճ ու հարմարավետ տեսականիով այն հասցրել է ներկայանալ աշխարհի բազմաթիվ երկրներում` ունենալով 400-ից ավելի խանութ-սրահ Թուրքիայում, Իսպանիայում, Հնդկաստանում, Դուբայում, Ուկրաինայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում եւ այլուր:

Բրենդի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հագուստի եւ աքսեսուարների ողջ տեսականու համար նախատեսված կտորը բերվում է Իտալիայից՝ բարձրորակ բրենդային խանութներից, եւ կարվում է Թուրքիայում:

«Damat Tween» խանութ-սրահը Երեւան Մոլում


«Damat Tween»-ի հայաստանյան ներկայացուցիչ, խանութ-սրահի մենեջեր Միքայել Կոստյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ բացի դասական եւ էլեգանտ ոճի հագուստից, առաջարկում են նաեւ քեժուալ ոճի կոստյումներ, վերնաշապիկներ, ջինսեր, պոլո շապիկներ եւ այլն:

«Ներկայացնում ենք հագուստի, կոշիկների եւ աքսեսուարների բավական մեծ տեսականի եւ կարող ենք բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների պահանջները: Ի դեպ, մեր հաճախորդը կարող են լինել ոչ միայն միջին եւ բարձր խավերի ներկայացուցիչները, այլ նաեւ այստեղ կարելի է գտնել ավելի մատչելի գների հագուստ: Այնպես որ, մեր դռները բաց են բոլորի առջեւ»,- նշեց մեր զրուցակիցը:

«Damat Tween» խանութ-սրահի բացումը Երեւան Մոլում


Խանութ-սրահի պաշտոնական բացմանը ներկա էին ինչպես պաշտոնական ներկայացուցիչները, այնպես էլ «Երեւան Մոլ»-ի ու «Damat Tween»-ի հավատարիմ հաճախորդները: Նրանց թվում էր նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանը, ով իր կոստյումների մեծ մասը հենց այս բրենդի խանութ-սրահներից է գնում:

«Կարծում եմ՝ «Damat Tween»-ը տարբերվում է կոստյումների մյուս խանութներից նախ իր լայն տեսականիով: Կարող ես ընտրել տարբեր ոճի ու ճաշակի հագուստ: Ամենակարեւորը` դրանք որակյալ են: Ես աշխատանքի բերումով շատ եմ կրում կոստյումներ, պետք է ասեմ, որ բավական գոհ եմ այս բրենդից: Այն քիչ խանութներից մեկն է, որտեղ մասնագիտական մոտեցում է ցուցաբերվում նաեւ հաճախորդի հանդեպ: Ես շարունակելու եմ հետեւել բրենդի նորություններին, եւ իմ պահարանում հաստատ կլինեն այս կոստյումները»,- ասաց Սարգիսը:

Սարգիս Գրիգորյանը


«Damat Tween»-ի միջազգային մարքեթինգի գծով մենեջեր Ֆարհատն էլ մեր զրույցում նշեց, որ շատ է հավանել «Երեւան Մոլ»-ում բացված տաղավարը, եւ այն լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում ներկայացված իրենց խանութ-սրահներից: Նա նաեւ նկատեց, որ հայ գնորդները արդեն 20 տարի է` ճանաչում են իրենց բրենդը, եւ պատահական չէ, որ վերջին մի քանի ամսիների ընթացքում արդեն երկրորդ խանութը բացվեց Հայաստանում.«Դա նշանակում է` «Damat Tween»-ը իսկապես սիրվել է ձեր երկրում, եւ հուսով ենք՝ ցանցը դեռ կշարունակի ընդլայնվել այստեղ»,- եզրափակեց բրենդի ներկայացուցիչը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Ասրիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին