×


«Saryan’Notes»-ի պաշտոնական բացումը գինետների հայտնի փողոցում

Երեւանի ամենակոլորիտային փողոցներից մեկում՝ Սարյան 1 հասցեում, իր դռներն է բացել նոր ու տարբերվող «Saryan’Notes» գինետուն-ռեստորանը: Այն միակն է գինետների հայտնի փողոցում, որն ունի հայկական ու արտասահմանյան գինիների հարուստ մառան: Այստեղ ներկայացված է լավագույն խմիչքների լայն տեսականի, որը բաց է ցուցադրության եւ, իհարկե, համտեսի համար: Թեեւ գինետուն-ռեստորանն արդեն հինգ ամիս է` գործում է եւ հասցրել է հյուրընկալել բազմաթիվ հաճախորդների, պաշտոնական բացման արարողությունը երեկ էր: «Saryan’Notes»-ի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի գեղեցիկ ընթացքն ու զրուցել գինետան հիմնադիրների հետ:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանը գտնվում է Սարյան 1 հասցեում


Բացման միջոցառումն առանձնանում էր դեռ հյուրերի դիմավորման պահից սկսած. մուտքի մոտ կանգնած սպիտակ հանդերձանքով երիտասարդներն արդեն հուշում էին, որ շուտով յուրահատուկ ու հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենալու: Անակնկալը շատ չուշացավ: Պարզվեց՝ կարմիր ժապավենը կտրելու համար հատուկ գիտական շոու է կազմակերպվել, որը դիտելու համար բոլոր հյուրերը դուրս էին եկել սրահից՝ չնայած ցուրտ եղանակին: Հեղուկ ազոտի եւ մուրճերի օգնությամբ ժապավենը կտրելուց հետո ժամանակն էր ծանոթանալ գինետան բոլոր սրահներին ու պայմաններին:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանի բացմանը


Գինետան ո՛չ ինտերիերը, եւ ո՛չ էլ անվանումն ուղղակիորեն կապ չունեն Մարտիրոս Սարյանի անվան հետ: «Saryan’Notes» անվան ընտրությունը պայմանավորված է ռեստորանի գտնվելու վայրով: Մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ «Սարյանի գրառումներով» ցանկանում են հիշվել իրենց հաճախորդների կողմից՝ աչքի ընկնելով գեղեցիկ ու նորաոճ ինտերիերով, լավ սպասարկմամբ, հաճելի մթնոլորտով, հարուստ մառանով ու համեղ ճաշացանկով:

Աստղիկ Սաֆարյանը՝ «Saryan’Notes» գինետուն-ռեստորանում


Նշենք, որ «Saryan’Notes»-ն ունի մի քանի սրահներ, որոնցից երկուսը նախատեսված են չծխող մարդկանց համար: Դրանցից մեկն առաջին հարկում է, իսկ մյուսը՝ երկրորդ: Վերջինս աչքի է ընկնում իր գունեղ, տաք ու ընտանեկան միջավայրով: Այստեղ նույնիսկ ներկայացված են հայ նկարիչների գործեր, որոնք ոչ միայն ցուցադրված են, այլեւ վաճառվում են: Մենեջերն ասաց, որ կտավները հաճախ փոխվելու են եւ ցուցադրվելու են նոր հեղինակների գործեր:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանը


Առաջին հարկում գտնվում է ոչ միայն գինիների մառանը, այլեւ ընդարձակ մի սրահ՝ բեմի առանձնացված հատվածով: Այստեղ ամեն ուրբաթ եւ շաբաթ օրերին կազմակերպվելու են կենդանի հնչողությամբ համերգներ՝ հայտնի բենդերի եւ անհատ կատարողների մասնակցությամբ: Պաշտոնական բացման ժամանակ էլ «Saryan’Notes»-ում հանդես էին գալիս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ու DJ Donz-ը: Ռեստորանն արդեն իսկ դարձել է նախընտրելի վայր՝ կորպորատիվ երեկոներ, ծննդյան տոներ եւ գեղեցիկ այլ առիթներ նշելու համար:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանի բացմանը


Նրանք, ովքեր գինու փոխարեն նախընտրում են, օրինակ, կոնյակ, ֆրեշ, կոկտեյլ, թարմ հյութեր եւ այլն, ապա նշենք, որ «Saryan’Notes»-ի նախասրահում կա ընդարձակ բար, որտեղ կարելի է գտնել ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի: Պրոֆեսիոնալ բարմեններն իրենց հեղինակային բաղադրատոմսերով պատրաստ են զարմացնել յուրաքանչյուր հաճախորդի:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանի բացմանը


Նորաբաց գինետուն-ռեստորանն աչքի է ընկնում նաեւ իր համեղ ճաշացանկով, որտեղ ներկայացված են ուտեստներ տարբեր երկրների լավագույն խոհանոցներից: Այստեղ կարող եք համտեսել թարմ ծովամթերք, իտալական պաստաներ, հայկական չրերով յուրահատուկ աղցաններ եւ տարատեսակ այլ ուտեստներ՝ պատրաստված հայկական ու արտասահմանյան հետաքրքիր բաղադրատոմսերով: Մենեջերն ընդգծեց, որ իրենք հատուկ ճաշացանկ են առանձնացրել նաեւ կորպորատիվ երեկոների համար: Գործարար մարդիկ այստեղ կարող են հյուրընկալվել նաեւ բիզնես լանչերի համար:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանի բացմանը


Ի դեպ, նշենք, որ «Saryan’Notes»-ի պաշտոնական բացման օրը համընկել էր գինետան տնօրենի՝ Գեւորգ Ջնդոյանի ծննդյան օրվա հետ: Այնպես որ, տոնական տորթի մոմերը խորհրդանշում էին միանգամից երկու առիթ «Saryan’Notes»-ի հիմնադիրների համար: Բացման միջոցառման ամենահետաքրքիր անկյուններից մեկն էլ սառցե շատրվանն էր, որից սպիտակ սառը գինի էր հոսում: Երեկոյի հյուրերը սիրով համտեսում էին այս յուրահատուկ շշից մատուցվող խմիչքը:

«Saryan’Notes» գինետուն-ռեստորանի բացմանը


«Saryan’Notes» գինետուն-ռեստորանը հավակնում է դառնալ քաղաքի ամենասիրված ու կոլորիտային վայրերից մեկը, որտեղ մարդկանց կգրավեն ոչ միայն բարձրորակ խմիչքն ու լավ երաժշտությունը, այլեւ գեղեցիկ ինտերիերը, նորաոճ դիզայնը, բարձրակարգ սպասարկումն ու աշխատակիցների ջերմ վերաբերմունքը յուրաքանչյուր հյուրի հանդեպ: Հավելենք, որ գինետան ֆեյսբուքյան էջում կարող եք ծանոթանալ մյուս մանրամասների եւ սպասվող միջոցառումների մասին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին