×


«Smart n special». նոր նախագծի աղմկոտ մեկնարկը

Հանդիսատեսին մանկական Եվրատեսիլից հայտնի «Compass» բենդի մենակատար Դավիթ Պարոնիկյանի եւ երգիչ Միշ Ամիրյանի նոր համագործակցությունը՝ «Smart n special»-ը, ներկայացրել է առաջին ՝ «ArtificialS» երգն ու տեսահոլովակը:

Bravo.am-ի հետ զրույցում նախագծի անդամները պատմել են առաջին աշխատանքի, դրա արձագանքների ու ապագա պլանների մասին, նաեւ տրամադրել նոր ֆոտոշարքի հետաքրքիր լուսանկարները:



Դավիթի խոսքով՝ այս համագործակցությունը երկար սպասված էր թե՛ իր, թե՛ Միշի կողմից:

«Վաղուց էինք մտածում համատեղ աշխատանքի մասին, բայց ժամանակի սղության պատճառով միշտ հետաձգվում էր: Կարելի է ասել, այս աշխատանքի գաղափարը եւս հանկարծակի եկավ. առավոտյան մտքումս ինչ-որ բան ծնվեց, արագ գործիքավորեցի, Միշն էլ եկավ, սկսեց երգել, ու մի քանի օրում գրվեց «ArtificialS»-ը: Երգի խոսքերի հեղինակը Աննա Ամիրյանն է՝ Միշի քույրը, իսկ տեսահոլովակը նկարահանեց Վահեն Քեշիշյանը»:

Չնայած ի սկզբանե թիմի գերխնդիրը մեծաքանակ դիտումներն ու լայքերը չէին, աշխատանքը լայն տարածում ունեցավ համացանցում:


«Երգը գրելիս եւ հետո արդեն տեսահոլովակը հրապարակելիս՝ վստահ էինք, որ մեր ասելիքը կհասնի մարդկանց, եւ շատերը կհամաձայնեն, որ պետք չէ լինել artificial՝ արհեստական»,- նշեց Դավիթը:

Խմբի մյուս անդամը՝ Միշը, ով երկար տարիներ հանդես է եկել որպես մեներգիչ, «ArtificialS»-ում կատարել է ռեփի հատվածը. առաջարկը հենց իր կողմից է եղել, թիմն էլ միանգամից համաձայնել է:


Առաջիկայում «Smart n special»-ը պատրաստվում է ներկայանալ նոր երգով, իսկ ավելի ուշ՝ ձայնասկավառակով, որտեղ կլինեն նաեւ համագոծակություններ այլ արտիստների հետ: «Smart n special»-ի պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի խոսքով՝ նախագծի ոչ կոմերցիոն բնույթը չի կարող խանգարել հետագա աշխատանքների իրագործմանը:
«Ոչ կոմերցիոն նախագծերի կայացման համար լինում են մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել. մեր կողքին նրանք եւս կան: Հիմա չենք մտածում շահույթի մասին. առաջին տեղում այն երաժշտութունն է, որը մենք սիրում եւ ցանկանում ենք փոխանցել մեր հանդիսատեսին:

Հետագայում պատրաստվում ենք նախագծում ներառել ոչ միայն Դավիթի ու Միշի, այլեւ բաթմաթիվ այլ համագործակցություններ եւս, ինչը մեզ կբացահայտի արդեն որպես «Smart n special» փրոդաքշն»,- զրույցն ամփոփեց Արշավիրը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
Լուսանկարները տրամադրել է «Smart n special» նախագիծը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport