×


«VS Armenia»-ի բուտիկը Երեւան Մոլում համալրվել է գեղեցիկ նոր տեսականիով

Երեւան Մոլում գեղեցիկ ավանդույթ է դարձել տոնել բոլոր ուրախ առիթները: Կանանց մեկամսյակի առթիվ հատուկ միջոցառում էր նախատեսված նաեւ «VS Armenia» խանութ-սրահում, որն այսուհետ ներկայանում է նոր ու ընդարձակ տարածքում՝ ավելի լայն տեսականիով:

«VS Armenia»-ի բուտիկը համալրվել է նոր տեսականիով


Խանութը Երեւան Մոլում գործում է արդեն շուրջ մեկ տարի, եւ ներկայացված են բոլոր այն ապրանքները, որոնք կան աշխարհի մյուս «VS» բուտիկներում: Կանայք ու աղջիկները լավ գիտեն, որ սիրելի ապրանքանիշի խանութներից կարող են գնել բարձրաճաշակ աքսեսուարներ, ներքնազգեստներ, գիշերազգեստներ, օծանելիք եւ այլն: Յուրաքանչյուր աղջիկ, կրելով «VS»-ի ներքնազգեստները, իրեն երեւակայում է մեկն այն «հրեշտակներից», ովքեր ամենամյա շքեղ ցուցադրությունների ժամանակ ներկայացնում են բրենդի նոր հավաքածուն:

Ի դեպ, խանութ-սրահում բազմաթիվ անակնկալներ էին նախատեսված կանանց տոների առիթով: Առավոտից այստեղ հաճախորդներին սպասվում էր համեղ հյուրասիրություն, նվերներ՝ «VS»-ի կողմից բրենդավորված ջեմերի տեսքով, լավ երաժշտություն դիջեյի մասնակցությամբ, ինչպես նաեւ տոնական խաղարկություն: Բրենդի ներկայացուցիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն են ունենալու բոլոր այն հաճախորդները, ովքեր մարտի 8-ին գնումներ են կատարել «VS»-ից կամ գրանցվել են այցելության համար ու օգտվել տոնական զեղչերից, նվերներից: Իսկ խաղարկությանը ներկայացված էր բրենդի հայտնի բույրերից մեկը:


Որքան էլ անսպասելի էր, հաղթողի անունը ներկայացնելիս հնչեց ոչ թե կնոջ, այլ տղամարդու անուն: Ցավոք, նա տեղում չէր, եւ բրենդի ներկայացուցիչները որոշեցին նվերը հանձնել այն երջանիկ այցելուին, ով սպասել էր խաղարկությանը եւ այդ պահին խանութի տարածքում էր գտնվում: Արդյունքում անուշաբույր օծանելիքը շահեց Լիլիթ Արշակյանը, ով, ինչպես նշեց, գնումներ չէր կատարել «VS»-ից, պարզապես գրանցվել էր այցելության համար: Տոնական այդ օրը բախտն իսկապես ժպտաց Լիլիթին:):


Գեղեցիկ անակնկալները եւ ուրախ տրամադրությունն այստեղ շարունակվեցին մինչեւ ուշ երեկո, իսկ դուք շտապեք ծանոթանալ խանութ-սրահի նոր տեսականուն: «VS»-ի ներքնազգեստներն ու աքսեսուարներն իսկական նվեր կարող են լինել կանանց, աղջիկների, մայրերի եւ քույրերի համար:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին