×


«Աղջկաս ծննդից հետո էլ ես խնջույք կկազմակերպեմ». Մերի Մակարյանի առաջնեկի Baby shower-ի լուսանկարները

BRAVO.am-ը պատմել է, որ ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած Մերի Մակարյանը բալիկի է սպասում: Թեեւ նա հղիության վերջին շրջանում է, բայց դեռ չէր իրականացրել Միացյալ Նահանգներում մեծ տարածում ունեցող «բեյբի շաուերը»: Եվ ահա, ապագա մայրիկին անակնկալ է մատուցել մտերիմ ընկերուհին՝ կազմակերպելով նրան եւ փոքրիկին նվիրված խնջույքը:

Լիլուն եւ Մերի Մակարյանը


«Առհասարակ, այդ առիթը պիտի անեն քեզ մտերիմ մարդիկ, բալիկի սպասող կնոջը հարազատ ինչ-որ մեկը, դրա համար ես որոշել էի չանել, բայց ստացվեց այսպես, ինչի համար շատ ուրախ եմ»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանուհին:

Անակնկալ խնջույքի ժամանակ խորհրդանշական տորթը հուշել է, որ Մերին ամուսնուն դուստր է պարգեւելու: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փոքրիկը լույս աշխարհ կգա օգոստոսին:


Մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է նաեւ, որ «բեյբի շաուրերին» ընկերներից շատերը ներկա չէին.«Բալիկի ծննդից հետո «Welcome baby» խնջույք կկազմակերպեմ եւ այստեղ բնակվող իմ բոլոր մտերիմներին կհրավիրեմ»:

BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ է մաղթում Մերիին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ սոցցանցերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին