×


«Ամուսինս ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ». Լուսին Վարդանյանը բալիկի է սպասում

Վահագն Խաչատրյանի եւ Լուսին Վարդանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Հունվարին կծնվի զույգի երկրորդ երեխան: Նրանք որդի են ունենալու: BRAVO.am-ին Դրամատիկական թատրոնի դերասանուհին ասել է, որ ամուսինը մեծ ոգեւորությամբ է ընդունել հղիության լուրը:

«Վահագնին ավտոմեքենայի մեջ եմ հայտնել լուրը: Շտապում էինք սկեսրայրիս տարեդարձին, ու երբ ասացի, որ կրկին հղի եմ, շոկի մեջ էր, սկզբում լարվել էր, հետո ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ»,- ասել է Լուսինը:

Ամուսինները վերջերս են իմացել երեխայի սեռը.«Վահագնին ասում էի՝ եթե տղա լինի, շատ կուրախանամ, աղջկա դեպքում ուրախությունից կպայթեմ:): Կատակը մի կողմ՝ քանի որ մեր առաջնեկն աղջիկ էր, շատ էինք ուզում տղա ունենալ: Սեռն իմանալու օրը երկուսս էլ անչափ երջանիկ էինք»,- նշել է նա:

Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի ընտանիքը


Զույգի առաջնեկը՝ Ռուզաննան, նույնպես անհամբերությամբ է սպասում եղբոր լույս աշխարհ գալուն.«Դեռ հղի չէի, որ Ռուզանս մեզ խնդրում էր իր համար քույր կամ եղբայր ունենալ: Հղիությանս մասին իմանալուց հետո այնքան էր ուրախացել, որ բոլորին հայտնում էր»:

Երեխաների խնամքի հարցում դերասանուհուն օգնելու են մայրիկն ու սկեսուրը. «Երկուսն էլ իմ ամենավստահելի օգնականներն են: Ռուզանիս դպրոցը մայրիկիս աշխատավայրին է մոտ, նա ինձ կօգնի, տղայի խնամքի հարցում էլ՝ սկեսուրս: Իհարկե, հիմնական պարտականություններն ինձ վրա են լինելու, քանի որ առանձին ենք ապրում»,- եզրափակել է Լուսինը:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն է ցանկանում Լուսինեն եւ բոլոր հղիներին:):

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուսին Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին