×


«Ամուսինս ուրախությունից երկնքում է». Ծնվել է Լիդիայի եւ Գագիկի երկրորդ երեխան

Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքում համալրում է եղել: Լիդիան BRAVO.am-ին պատմել է նորածին բալիկի մասին, թե ինչպիսին է եղել ավագ որդու արձագանքը, նաեւ տրամադրել է դեռեւս չհրապարակված լուսանկարներ նախածննդյան ֆոտոշարքից:

Լիդիա Գրիգորյանը` որդու հետ



Զույգի երկրորդ երեխան եւս տղա է: Փոքրիկը լույս աշխարհ է եկել հուլիսի 3-ին` 2.9 կգ քաշով եւ 49 սմ հասակով: «Հուզված ենք, Գագիկն ասում է՝ ուրախությունից երկնքում է»,-պատմել է դերասանուհին:


Երկրորդ տղայի անվան ընտությունն իր վրա է վերցրել նրանց առաջնեկը: «Էդուարդը որոշեց եղբորը Դավիթ կոչել»,-ասել է Լիդիան եւ հավելել.«Երբ լսեցի նրա ձայնն առաջին անգամ, աչքերս միանգամից երջանկության արցունքներով ողողվեցին, շատ նման զգացողություններ էին, նույն էր, ինչ առաջին բալիկիս ժամանակ: Կարոտել էի այս էմոցիաները»:

Լիդիա Գրիգորյանը` որդու հետ



Լիդիան նշել է նաեւ, որ Էդուարդը դեռ միայն լուսանկարով է տեսել եղբորը.«Շատ անհամբեր է: Անհանգստանում է, անընդհատ հարցեր է տալիս՝ ում մոտ է, որտեղ են ապերիկին պահում, կաթիկ կերել է եւ այլն»:

BRAVO.am-ը նորածին Դավիթին եւ բոլոր փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն է մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները` Կետիկյան ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին