Նելլին եւ ֆուտբոլիստ ամուսինը՝ Րաֆֆին, գունեղ խնջույք են կազմակերպել իրենց ավագ դստեր 7-ամյակի առթիվ: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարներն ու պատմել՝ ինչու են ուշացումով նշել աղջկա տարեդարձը:
«Անահիտի ծնունդը մայիսի 6-ին էր, բայց ավելի ուշ կազմակերպեցինք խնջույքը, որպեսզի կարողանանք նշել մեր սեփական տանը: Շատ լավ օր անցկացրինք, երեխաների համար հետաքրքիր էր ամեն բան»,-նշել է Նելլին:
Անահիտի տարեդարձին
Նա պատմել է, որ տարեդարձի համար դստեր սիրելի «Լօլ» տիկնիկների թեման էին ընտրել.«Ամեն մանրուք մտածված էր՝ սկսած Անահիտի կերպարից, որն իրագործեց Վահան Խաչատրյանը, մինչեւ ուտեստներն ու զարդարանքը»:
Նելին եւ Իրինա Թովմասյանը
Նելլիի խոսքով՝ դուստրն ամբողջ տարին սպասում է իր ծննդյան օրվան, ուստի պատրաստվում ու նշում են մեծ ոգեւորությամբ. «Այդ հաճույքից նրան զրկել չենք կարող: Օրն իսկապես տոն է նաեւ ինձ համար. առաջին անգամ մայր դարձա, լույս աշխարհ եկավ մի փոքրիկ, ով փոխեց մեր կյանքը եւ լցրեց բոլոր բացերը»:
Տորթի մոմերը փչելիս Անահիտը երազանք պահել, սակայն այն բացահայտել չի ցանկացել:):
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: