×


«Այն ինձ կախարդել է». Արփինե Իսրայելյան

Նախորդ տարեվերջին ավարտվեց «Կարմիր բլուր» սերիալը, որում նկարահանվում էր նաեւ Արփինե Իսրայելյանը: Այս շրջանում դերասանուհին հեռուստատեսային որեւէ նախագծում ընդգրկված չէ, փոխարենը բավական ծանրաբեռնված է թատրոնի աշխատանքներով: Դա չի նշանակում, սակայն, որ նա հրաժեշտ է տվել սերիալներին:

«Արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Առօրյաս հագեցած է արվեստով: Մեր թատրոնում ակտիվ շրջան է: Պրեմիերաներ ենք հանձնում մեկը մյուսի հետեւից՝ «Մի համեստ դիակ, կամ ելք կա», որտեղ մարմնավորում եմ B սրահի Մարգոյին, եւ այլն: Այժմ նոր ներկայացում է բեմադրվում, որում եւս ունեմ զբաղվածություն»,-BRAVO.am-ին պատմել է Արփինեն եւ հավելել, որ իրեն կախարդել է թատրոնը՝ նոր դերեր, ռեալիզացվելու մեծ հնարավորություն եւ, իհարկե, հանդիսատեսի հետ անմիջական շփում:

Արփինե Իսրայելյանը


Իսկ այն հարցին, թե առաջիկայում երբ իրեն կրկին կտեսնենք հեռուստաէկրանին, դերասանուհին պատասխանել է, որ նոր առաջարկներ այսօր էլ ստանում է, պարզապես դեռ չի եղել այնպիսի առաջարկ, որն իրեն կհետաքրքրի մասնագիտական տեսանկյունից:

«Եթե լինի հետաքրքիր առաջարկ, սիրով կվերադառնամ հեռուստատեսություն: Ես իմ աշխատանքից ոչ միայն գումար, այլ նաեւ հաճույք պետք է ստանամ: Ինձ համար շատ կարեւոր է նյութը, կերպարը, որը պետք է մարմնավորեմ, եւ որպես դերասանուհի՝ գնահատված լինելը»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինե Իսրայելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին