×


«Այնքան մեծ եմ, որ չեմ հիշում…». Թամարա Պետրոսյան

BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում դերասանուհի Թամարա Պետրոսյանի հետ խոսել է նոր ներկայացման, սիրելի դերի, առաջին բեմելի մասին, եւ ոչ միայն:

- Քո առաջին դերը:

- Եթե հաշվի չառնենք 13-14 տարեկան հասակումս Թատերական ինստիտուտում անցած պրակտիկան, ապա Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը կնշեմ, որտեղ մարմնավորում էի Նատային:

- Առաջին բեմելը:

- Առաջին բեմելս 9 տարեկանում է եղել: Շատ լավ եմ հիշում այդ օրը: Պարի էի գնում, ու ամեն տարեվերջին համերգ էին կազմակերպում արվեստի դպրոցում: Հիշում եմ՝ բալետի հագուստով՝ «պաչկայով», «Շիլկունչիկ» էինք պարում:

- Խաղացանկումդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:

- Բոլոր դերերս էլ ինձ համար սիրելի են, կարեւորը՝ դերը կերտելու աշխատանքը սիրես:

- Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:

- Կուռքեր, առհասարակ, չունեմ, բայց կան դերասան եւ դերասանուհիներ, որոնցից շատ բան կարելի է սովորել, որովհետեւ բացարձակ խաղ են ցույց տալիս: Այդպիսի դերասաններին սիրում եմ:):

Թամարա Պետրոսյանը


- Դեր, որը կցանկանայիր խաղալ:

- Մի կերպար կա, որը կցանկանայի մարմնավորել, բայց դրա մասին չեմ բարձրաձայնի:

- Դերասաններից ո՞ւմ հետ կուզես նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:

- Շատ են:): Տաղանդավոր ցանկացած մարդու հետ խաղալը գերագույն հաճույք է:

- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:

- Հանդիսատեսի սերն՝ իր բոլոր դրսեւորումներով:

-Ոլորտում քո հայտնի ընկերը:

-Առհասարակ, ընկերներիս չեմ տարանջատում, հանրությանը հայտնի են, թե՝ անհայտ, նույն ոլորտից են, թե՝ ոչ: Ընկերությունն իմ կյանքում շատ մեծ տեղ ունի, այնպես որ, ընկերներս լավ գիտեն, թե ով են իրենք ինձ համար, եւ հակառակը:

Թամարա Պետրոսյանը


-Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:

- Իմ խորհրդատուն ինձ սիրող գործընկերներս են:

- Քանի՞ տարի ես բեմում:

- Այնքան մեծ եմ, որ արդեն չեմ հիշում, թե քանի տարի եմ բեմում:

- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:

- Հանդիսատեսի ու հեռուստադիտողի սերը: Հաճախ են տարբեր վայրերում ինձ ճանաչում ու ցանկանում հետս նկարվել:):

- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:

- Սեպտեմբերի 15-ին «Բոհեմ» թատրոնում տեղի կունենա իմ նոր «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերան:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Թամարա Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին