×


«Անհնար է չգնալ եւ չտեսնել այդ ամենը». Կարինա Առուստամյանի հանգստի լուսանկարները

«The Band»-ի մեներգչուհի Կարինա Առուստամյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է տպավորություններով, ինչպես նաեւ տրամադրել իր ուղեւորության լուսանկարները:

Կարինա Առուստամյանը


Այս տարի Կարինան հանգիստն անցկացրել է Բեյրութում՝ մի կողմ թողնելով բոլոր գործերն ու պլանները.«Այնտեղ շատ ընկերներ ունեմ: Որոշեցի արձակուրդս վայելել մտերիմներիցս մեկի հետ: Ինձ համար լավագույն հանգստի կարեւորագույն նախապայմանը ծովն է: Այս տարի էլ, ինչպես միշտ, պլանավորում էի ավելի պասիվ հանգիստ՝ վայելելով  ծովն ու արեւը, բայց երբ լինում ես նոր քաղաքում՝ հատկապես Բեյրութում, որտեղ կյանքը եռում է ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը, անհնար է չգնալ եւ չտեսնել այդ ամենը: Ժամանցը լավագույնս կազմակերպելու  համար նախատեսված վայրերն այնքան շատ են, որ երեւի երկու տարին էլ չէր բավականացնի՝ դրանք ամբողջովին բացահայտելու համար»:

Կարինա Առուստամյանը


Երգչուհին նշել է, որ հրաշալի օրեր է անցկացրել՝ չմոռանալով նաեւ երաժշտության մասին.«Շրջագայությանս ընթացքում առիթ ունեցա նաեւ երգել, եւ այժմ փորձում եմ կամուրջ ստեղծել Բեյրութի եւ Երեւանի միջեւ, որպեսզի կարողանամ ելույթներ ունենալ նաեւ այնտեղ»:

Կարինա Առուստամյանը


Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Կարինա Առուստամյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին