×


«Արվինին շատ եմ տանջել». Մերի Երեմյանի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունը

Սերիալային դերասանուհի Մերի Երեմյանին նախկինում անդրադարձել ենք: Այսօր նա BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները, որի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է: Պարզվում է՝ լուսանկարահանումն իրականացվել է վաղուց, սակայն հիմա է որոշել հրապարակել:

«Ֆոտոշարքը հունվարին՝ իմ ծննդյան օրն ենք արել: Արվինին շատ եմ տանջել. չէի թողնում մի րոպե նստեր, բայց դե, ծնունդս էր, ինձ լուռ հանդուրժեց»,-պատմել է Մերին եւ ավելացրել, որ լուսանկարչի հետ երկրորդ անգամ է աշխատել.«Նոր նախագծի համար էինք լուսանկարվում եւ հավեսի ընկանք: Առաջարկեց անձնական մի քանի լուսանկար անել, շատ արագ կողմնորոշվեցինք՝ ինչ կարելի է ստանալ»:

Մերի Երեմյանը


Դերասանուհին փորձել է նոր կերպար ստանալ.«Բոլորովին այլ Մերի, այլ հայացք, այլ էմոցիաներ, եւ ավելի կանացի: Ի դեպ, նկատել եմ, որ Արվինի ֆոտոխցիկի առաջ հնարավոր չէ չլինել կանացի, հետաքրքիր, մինիմալիզմի հասնող պարզությամբ եւ միաժամանակ շքեղ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին