«Հրաշալի էր եւ շարունակվում է լինել»` այսպես է բնութագրում Անի Լուպեն անցնող տարին: Դերասանուհու հետ խոսել ենք 2018-ի հաջողությունների մասին, բացահայտել նաեւ` ինչն է տխրելու առիթ տվել: Անին BRAVO.am-ին է տրամադրել նաեւ տոնական նոր լուսանկարները:
«Շատ լավ տարի էր: Նախ՝ հորաքույր դարձա. ծնվեց եղբորս փոքրիկը՝ Մարիան, եւ կարծում եմ՝ դրանից լավ հաջողություն չէր կարող լինել: Ընդհանուր առմամբ, խաղաղ տարի էր»,-մեզ հետ զրույցում ասել է նա:
Անի Լուպեն
Դերասանուհու խոսքով՝ տարին հաջողված է համարում միայն այն ժամանակ, երբ ընտանիքն ու ընկերները կողքին են լինում.«Վատ դեպքեր չեն գրանցվել, միայն ոտքիս վնասվածքն էր, որ այս տարի ինձ տխրեցրեց: Բայց երբ գիտակցում ես, որ աշխարհում ավելի վատ բաներ են լինում, դա շատ փոքր մի բան է թվում»:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ Անին նշում է, որ այս հարցում եւս դժգոհելու առիթ չունի.«Հրաշալի էր, բայց չեմ նշանվում, ոչ էլ ամուսնանում եմ»:
Անի Լուպեն
Նա նշել է նաեւ՝ ոչ թե տարվանից է սպասելիք ունենում, այլ հենց իրենից.«Իսկ որպես ցանկություն՝ թող 2019-ին հրաշքները շատ լինեն, բոլոր հիվանդներն առողջանան եւ, առհասարակ, բոլոր մարդիկ առողջ լինեն: Թող Աստված պահապան լինի բոլորին»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Լուպեն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: