×


«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովան ելույթ կունենա Երեւանում

Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեւանյան հանդիսատեսի առջեւ հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաեւ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են:


Համերգի ընթացքում ելույթ կունենա նաեւ «Miraif» նախագծի գեղրավեստական ղեկավար, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Համերագային ծրագրում մասնակցություն կունենա նաեւ Լեւոն Մերաբովը: Ավագ սերնդին նա հայտնի է «Робот» (Ալլա Պուգաչյովա), «Домовой» (Կլավդիա Շուլժենկո), «Пятое время года» (Մուսլիմ Մագոմաեւ) երգերով:

«Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի եւ համաշխարհային հիթերի, խորհրդային երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաեւ հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Մարիամ եւ Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երեւանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013թ.-ին Մարիամ եւ Արմեն Մերաբովները մասնակցել են Էմիլ
Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին»: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում եւ Արցախում:

Մարիամ Մերաբովան ունի խոր թավշյա ձայն, որի շնորհիվ կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն:

Երեւանյան համերգի կազմակերպիչն է «Emile Karat studio»-ն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին