×


«Ինձ չգտա այդ կերպարում եւ անձնակազմի մեջ». Իրինա Այվազյան

«Էլենի օրագրի» ավարտից հետո Անուշիկի դերակատար Իրինա Այվազյանին թեեւ առաջարկել են նոր սերիալում նկարահանվել, առայժմ նա որեւէ նախագծում ընդգրկված չէ: Թե ինչու է մերժել առաջարկը, ինչով է այս շրջանում զբաղվում, Իրինան պատմել է BRAVO.am-ին:

«Չեմ ուզում հստակ նշել, թե որ հեռուստաընկերություններից եմ առաջարկ ստացել: Իսկ մերժել եմ այն պատճառով, որ ինձ չգտա առաջարկվող կերպարում եւ այդ անձնակազմի մեջ»,-նշել է սերիալային դերասանուհին եւ ավելացրել, որ այս շրջանում զբաղվածությունն ինտերնետային հարթակում է.«Հումորաժամանցային «Գյուղից գյուղ» հաղորդման հաղորդավարներից եմ: Հուսով եմ՝ մոտ ապագայում հետաքրքիր առաջարկի դեպքում կրկին կլինեմ հեռուստաեթերում»:

Իրինա Այվազյանը


Իրինան խոստովանել է, որ կարոտում է նկարահանումներն Անուշիկի կերպարում. «Շատ-շատ եմ կարոտում, ու ոչ միայն դերս, այլեւ ողջ անձնակազմին, իրենց հետ անցկացրած ամեն լավ ու վատ պահը: Շատ եմ սիրել նրանց ու Անուշիկիս, կարծում եմ՝ նրան մոռանալը շատ դժվար կլինի, նույնիսկ անհավանական է թվում: Առաջիկայում ինչ կերպար էլ ստանամ, Անուշիկին միշտ եմ հիշելու, բայց նրան ինչ-որ չափով մոռանալու համար ոչ թե դադար է պետք, այլ նոր կերպար:)»:

Իրինայից հետաքրքրվել ենք նաեւ՝ որքանով է իր հետագա գործունեությունն այս ոլորտում պատկերացնում. «Միշտ երազել ու նպատակ եմ ունեցել դերասանությամբ զբաղվել, բայց ոչ թե նրա համար, որ մեր օրերում դա նորաձեւ է, այլ ուղղակի իմ երազանքների աշխատանքն է եղել: Հիմա քանի որ հասել եմ դրան, չեմ կարծում՝ այլ բան անեմ: Շատ եմ ուզում ինձ նաեւ թատրոնում փորձել, գերնպատակ է դարձել, ուղղակի քանի որ չունեմ դերասանական կրթություն, դեռ պատրաստ չեմ ռիսկի դիմել: Սպասում եմ՝ պահը հասունանա»:

Իրինա Այվազյանը


Ի դեպ, Իրինան այս շրջանում փոխել է մազերի գույնը՝ դառնալով շիկահեր: Ոճային ու կերպարային փոփոխության մասին եւս խոսել ենք.«Դեպրեսիվ շրջանում էի, հասկացա՝ եկել է պահ, երբ ինչ-որ բան պետք է փոխեմ կյանքումս: Որոշեցի սկսել արտաքին տեսքից:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իրինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին