×


«Կինս երեխայի անունն ինձ էլ դեռ չի հայտնել:)». Դավիթ Սեխպեյանը երկրորդ անգամ հայր կդառնա

Դավիթ Սեխպեյանն ու Նարինե Պողոսյանը սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: BRAVO.am-ին գլենդելաբնակ դերասանն ասել է, որ տարեվերջին կինն իրեն որդի է պարգեւելու:

«Մենք միշտ երազել ենք մեծ ընտանիք ունենալու մասին, դրա համար չեմ ստի՝ ասելով, որ Նարինեի հղիության լուրն ինձ համար անսպասելի էր: Բայց, ինչ խոսք, իմանալու պահին անչափ երջանիկ էի: Երեխան ամենամեծ պարգեւն է, որ Աստված տալիս է»,-ասել է Դավիթը:

Դավիթ Սեխպեյանը՝ կնոջ հետ


Զույգը որդի է ունենալու.«Ինձ համար երեխայի սեռը բացարձակ նշանակություն չունի, կարեւորը՝ առողջ ու երջանիկ փոքրիկ լինի, բայց այ կինս, շատ էր ուզում տղա ունենալ: Սեռն իմանալու օրը չեմ կարող նկարագրել, թե ինչ ցնծության մեջ էր»:

Նարինեն արդեն որոշել է փոքրիկի անունը.«Բայց թե ինչպես ենք անվանակոչելու մեր երեխային, ինձ էլ դեռ չի հայտնել: Ծնվելու օրը կիմանանք:)»,- կատակել է դերասանը:

Դավիթ Սեխպեյանը՝ կնոջ հետ


Ամուսիններն արդեն սկսել են պատրաստել ապագա երեխայի անկյունը. «Անհրաժեշտ իրերի գնումներով երեքով ենք զբաղվում: Գրեթե ամեն բան պատրաստ է: Մեր մտերիմներն էլ հաճելի անակնկալներ են մատուցել, այնպես որ, անհամբեր սպասում ենք այդ բաղձալի օրվան»,- եզրափակել է Դավիթը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Սեխպեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին