×


«Կփորձենք ամեն ինչ նորից սկսել հայրենիքում». Անի Դաշյան

Հաղորդավարուհի Անի Դաշյանն ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է հայրենիք վերադառնալու պատճառների, հանդիպած դժվարությունների եւ փոքրիկ Ռոբերտի մասին:

Պարզվում է՝ արդեն 3 ամիս է Անին, ամուսինը եւ բալիկը Երեւանում են.«Որոշեցինք վերադառնալ, քանի որ ամուսինս գործնական լավ առաջարկ է ստացել: Կփորձենք ամեն ինչ նորից սկսել այստեղ: Հուսով եմ՝ լավ կլինի եւ հետդարձի մասին չենք մտածի»:

Անի Դաշյանը


Թե՛ հաղորդավարուհու, եւ թե՛ ամուսնու համար դժվար է եղել դադարից հետո Հայաստանի կյանքին հարմարվելը.«Ճիշտ է՝ ես երեք տարի եմ ապրել Մոսկվայում, բայց նույնիսկ ինձ համար է դժվար: Ամուսնուս համար ավելի դժվար է: Նա 15 տարի այնտեղ է բնակվել: Տարբերությունները շատ են՝ սկսած կյանքի որակից, վերջացրած մարդկանց հոգեվիճակով: Ամեն դեպքում փորձում ենք հաղթահարել դժվարությունները եւ նորից ադապտացվել»:

Իսկ ահա Անիի բալիկը՝ փոքրիկ Ռոբերտը, Երեւանում իրեն շատ լավ է զգում. «Այստեղ շատ մարդկանց հետ է շփվում, խաղում է, վայելում է տատիկի ու պապիկի ներկայությունը, ովքեր նրան երես տալու առիթը բաց չեն թողում: Սկսել է նույնիսկ շոկոլադ ուտել, ինչի համը այնտեղ չգիտեր, քանի որ թույլ չէի տալիս ուտեր»:

Անի Դաշյանի ընտանիքը


Ռոբերտը գերակտիվ երեխա է ու մայրիկին հաճախ է բարկացնում.«Նրա հետեւից դժվար է վազելը: Հաճախ եմ բարկանում, բայց իրականում ոչ մի վատ բան չի անում. չէ՞ որ երեխա է եւ պետք է չարություն անի, վազի, թափի: Նրան համովության առումով ինձ եմ նմանեցնում(ծիծաղում է,-հեղ.): Իսկ եթե լուրջ, մի քիչ մեծանալուց հետո պարզ կլինի, թե ում է ավելի շատ նման: Միայն ուրախ կլինեմ, որ հայրիկին նման լինի»:

Հաղորդավարուհին անդրադարձավ նաեւ իր մասնագիտական գործունեությանը. «Լավ առաջարկի սպասումով եմ: Փակագծերը չեմ ուզում բացել, բայց պատրաստ եմ աշխատել իմ սիրելի մասնագիտությամբ, եւ լավ առաջարկի դեպքում միանգամից կանցնեմ գործի»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` հաղորդավարուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին