×


Լիլիի եւ Համոյի ընտանիքը

«Հարցնում էին` արդյոք Համոն արաբ է, իսկ ես՝ վրացի»՝ Լիլի Էլբակյանի ընտանեկան հանգստի լուսանկարները

Լիլի Էլբակյանի ընտանիքն օրերս է վերադարձել Եգիպտոսից: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարները եւ պատմել, որ ամուսնու՝ Համո Ադիյանի եւ երեխաների հետ անմոռանալի 7 օր է անցկացրել Կարմիր ծովի ափին:

«Մինչ այս բուռն աշխատանքային գրաֆիկ ունեինք, նույնիսկ Ամանորին չենք կարողացել հանգստանալ: Միակ ազատ շրջանն էր, ու որոշեցինք մի փոքր հանգստանալ, թեեւ ուղեւորության պատճառով Էլմին որոշ ժամանակ դասի չգնաց»,-նշել է ռեժիսոր-դերասանուհին:

Լիլի Էլբակյանը


Լիլին նաեւ պատմել է, որ իրենց հետ են եղել ընկերները, ովքեր շատ են օգնել փոքրիկների խնամքի հարցում.«Ճիշտ է՝ երեխաների հետ անհանգիստ հանգիստ է ստացվում, բայց ինձ համար ավելի դժվար կլիներ առանց նրանց մեկնելը: Առաջին անգամ էինք Եգիպտոսում, սակայն, հաստատ, վերջինը չի լինի: Իսկապես ամեն բան անում էին, որ լիարժեք հանգիստ վայելենք: Մենք էլ փորձել ենք օգտվել տարբեր զվարճանքներից»:

Լիլիի եւ Համոյի ընտանիքը


Նրա խոսքով` բացի լողալն ու արեւայրուք ընդունելը, հասցրել են նավարկել, ուղտի վրա նստել եւ մասնակցել երեկոյան շոուների.«Էլմին նավի վրա պորտապար պարեց: Ի դեպ, երեխաներս շատ էին հավանել ուղտին, նույնիսկ ուզում էին նրան Հայաստան բերել: Ես եւ Համոն էլ երեկոյան երգում էինք կարաոկեում եւ մրցույթների մասնակցում: Հետաքրքիր էր, որ բոլորը հարցնում էին` արդյոք Համոն արաբ է, իսկ ես` վրացի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին