×


«Հուզված եւ շատ անհանգիստ էի»՝ Նոր հետաքրքրություն Անուշիկ Ալավերդյանի ընտանիքում

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ երաժիշտ Կարեն Մամիկոնյանի բալիկը՝ 3-ամյա Մայան, այսուհետ գեղասահքի պարապմունքների է հաճախելու: BRAVO.am -ը լուսանկարել է Մայայի առաջին քայլերը սառույցի վրա, ինչպես նաեւ զրուցել Անուշիկի եւ փոքրիկի պապիկի հետ:

Պարզվում է՝ գեղասահքն Անուշիկի ամենասիրելի մարզաձեւն է.«Այն ինձ համար ամենագեղեցիկ սպորտաձեւերից մեկն է: Շատ եմ ցանկանում, որ Մայան ամեն ինչ փորձի դեռ փոքրուց՝ թե՛ սպորտ, թե՛ պար, թե՛ երգ: Այս դեպքում հետագայում իր նախընտրելի ոլորտը կկարողանա շատ հեշտ գտնել»:

Կարեն Մամիկոնյանն օգնում է դստերը հագնել չմուշկները


Երգչուհին այնքան հուզված էր, որ որոշեց դստեր հետ սահադաշտ մտնել. «Անհանգստությունս շատ մեծ էր՝ Մայային դուր կգա, չի գա: Հիմա շատ ուրախ եմ, որ հավանեց: Առհասարակ, շատ անհանգիստ մայրիկ եմ, ինչը հաճախ բալիկիս էլ է փոխանցվում, բայց կարծում եմ՝ բնական է»:

Անուշիկը նաեւ ասաց, որ Մայան շատ էմոցիոնալ է ու աշխույժ.«Իր համար հեքիաթներ կարդալը խաղալիքների միջոցով ներկայացման է վերածվում: Նոր լսած հեքիաթը հաջորդ օրը նույնությամբ պատմում է: Դեռ երեք տարեկան է, բայց կարծես արդեն դպրոցական լինի»:

Կարեն Մամիկոնյանը, փոքրիկ Մայան եւ Անուշիկ Ալավերդյանը


Երգչուհին միշտ երազել է հենց դուստր ունենալու մասին.«Երբ բժիշկն ասաց, որ աղջիկ եմ ունենալու, ուրախությունից գոռում էի: Ամեն անգամ խնդրում էի, որ նորից ասի նրա սեռը: Երեխայից առաջ էլ ընտանիք կա, բայց երեխան փոխում է տան մթնոլորտը»:

Մայայի հայրիկը՝ Կարենը, ճիշտ է՝ սահադաշտ չմտավ, բայց մեծ ոգեւորությամբ հետեւում էր, թե ինչպես է Մայան իր առաջին քայլերն անում սառույցի վրա:

Մայան՝ մարզչի հետ


Մայայի հայրական պապիկը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, եւս ներկա էր.«Իմ բոլոր թոռնիկներն էլ սպորտի հետ կապ ունեն: Ճիշտ է՝ սիրողական մակարդակով, բայց հաճախում են: Իսկ հիմա փոքրիկը՝ Մայան: Այնքան մեծ հպարտություն եմ ապրում՝ չեք պատկերացնի»,-ասաց նա:

Մայան ու մարզիչը՝ Էլենը, միանգամից լեզու գտան: Փոքրիկն արդեն փորձում էր նրա օգնությամբ կանգնել սառույցի վրա.«Շատ ունակ բալիկ է, կառուցվածքն էլ համապատասխանում է սպորտաձեւին: Արդեն զգացի, որ իրեն դուր է գալիս սառույցը, պոտենցիալ կա»,-նշեց մարզիչը:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին