×


«Նախկինում կտրուկ ասում էինք` ոչ, հիմա մտածում ենք». Յուրին եւ Անուշն ընտանիքով ԱՄՆ-ում են

Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյան իրենց որդիների հետ Միացյալ Նահանգներում են: Դերասանուհին BRAVO.am-ի հետ խոսել է մեկնելու առիթի եւ այն մասին, թե արդյոք կցանկանան այնտեղ բնակություն հաստատել:

«Մոտ մեկ շաբաթ է՝ այստեղ ենք: Եկել ենք մասնակցելու Յուրայի քրոջ որդու հարսանիքին: Առանց երեխաների գալ չէինք կարող: Այս ուղեւորությունը նրանց էլ էր շատ պետք. նոր երկիր են տեսել, իրենց բարեկամների հետ ծանոթացել ու մտերմացել»,- պատմել է Անուշը:

Յուրիի զարմիկի հարսանիքին


Ընտանիքը դեռ երկու շաբաթ էլ կանցկացնի Լոս Անջելեսում.«Եկած օրվանից հարսանիքին էինք պատրաստվում, որը շատ ուրախ անցավ, այժմ էլ փորձում ենք հանգստանալ եւ զբոսարջիկի աչքերով ուսումնասիրել գեղեցիկ տեղանքները, ժամանցի վայրերն ու այն ամենն, ինչ հնարավոր է տեսնել»:

Զույգի երեխաներին էլ հետաքրքիր է նոր միջավայրը.«Տղաներս շատ ուրախ ու ոգեւորված են, դրական էներգիայով են լիցքավորվել: Այստեղ եղբայրներ ունեն, հորաքույր ու էլի հարազատ մարդիկ, ովքեր իրենց շատ են սիրում, մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ու իրականացնում են նրանց ամեն մի ցանկությունը»,-ասել է Անուշը:

Յուրին եւ Անուշը՝ իրենց որդիների հետ


Ինչ վերաբերում է մշտական բնակություն հաստատելուն.«Նախկինում միշտ ասում էի, որ Հայաստանում ինձ հանգիստ ու շատ լավ եմ զգում, երեւի չեմ ցանկանա փոխել բնակությանս վայրը, բայց ԱՄՆ-ում լինելուց հետո հասկացա, որ միգուցե մի օր մտափոխվեմ: Եթե առաջ կտրուկ ասում էի՝ ոչ, հիմա մտածում եմ»:

Նրանք գնումներով ծանրաբեռնված են վերադառնալու.«Օվկիանոսի մյուս կողմն անցնել ու առանց գնումների վերադառնալ, մի փոքր անհեթեթ կլինի: Այստեղ այնքան բան կա, որ ինքս ինձ հետ հաճախ խոսում եմ ու համոզում, որ պետք չէ ամեն տեսածն առնել ու Հայաստան տանել:): Ինչ խոսք, գայթակղությունը մեծ է, բայց ինձ հնարավորինս զսպում են»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անուշ Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին