×


«Նախկինում որոշ բաների վրա աչք էի փակում եւ փորձում էի հարմարվել». Արեւիկ Գեւորգյանի նոր ֆոտոշարքն ու նորությունները

Արեւիկ Գեւորգյանը վերջերս հաճախ է իր պորտֆոլիոն թարմացնում նոր լուսանկարներով: Ամենաթարմ ֆոտոշարքի առաջին կադրերը դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով նաեւ ներկա զբաղվածության եւ առաջիկա անելիքների մասին:

«Վերջին շրջանում ֆոտոնախագծերի ակտիվությունը կարծես ինքնաբերաբար ստացվեց: Ոչինչ նախապես պլանավորված չէր, սակայն տարբեր հետաքրքիր համագործակցությունների արդյունքում ունեցա մի քանի նոր ֆոտոշարք»,-նշել է Արեւիկը:

Արեւիկ Գեւորգյանը


Դերասանուհին նշել է, որ նոր դերի առաջարկ ունի թատրոնում եւ պատրաստվում է փորձերին, որոնք կմեկնարկեն շուտով.«Այլ առաջարկներ էլ կան, որոնք դեռ քննարկման փուլում են: Առաջիկայում երկու մեծ պրեմիերա ունեմ ֆիլմի եւ ներկայացման տեսքով: Իսկ մինչ այդ արդեն թատերաշրջանի բացումն է. զբաղված եմ Տիկնիկային թատրոնի մի քանի ներկայացումներում»:

Արեւիկը նշել է, որ այս շրջանում յուրաքանչյուր առաջարկի վերաբերվում է համարժեք.«Եթե նախկինում առաջարկը ստանալիս որոշ բաների վրա աչք էի փակում եւ փորձում էի հարմարվել, ապա հիմա սկսել եմ շատ արժեւորել առաջարկվող նյութը, եւ այդ պատճառով է, որ մի քանի առաջարկ արդեն մերժել եմ, սակայն միշտ բաց եմ հետաքրքիր գաղափարների, հեղափոխող մտքերի եւ կարեւոր հաղորդագրությունների առաջ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մելս Դանիելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին